Տավուշի մարզում ավտովթարի հետևանքով շրջանավարտ է վնասվածքներ ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-տեղեկացմամբ՝ ժամը 21։00-ի սահմաններում Սևքար գյուղի բնակիչ՝ 33-ամյա Ռոման Մարգարյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի 31 ՕՍ 608 համարանիշի ավտոմեքենայով Աչաջուր գյուղի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ վարորդի համագյուղացի, 18-ամյա Դավիթ Եգանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Դ. Եգանյանը Աչաջուր գյուղի 12-րդ դասարանի շրջանավարտ է։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



