«Արսենալը» գրավիչ առաջարկների դեպքում կվաճառի Մխիթարյանին եւ Օզիլին
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի խոչընդոտի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլի տեղափոխություններին, եթե ստանա գրավիչ առաջարկներ, հաղորդում է thesun.co.uk-ը։
Այս թեմայով հայ ֆուտբոլիստը մեկնաբանություն չի արել, իսկ Մեսութ Օզիլը նշել է, որ դեռ երկու տարվա պայմանագիր ունի եւ այլ ծրագրեր այս պահին չի դիտարկում։ Մխիթարյանի պայմանագիրը եւս նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2018թ․ հունվարին է «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Արսենալ» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի գործարքով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



