Օդերևութաբանները անոմալ շոգ եղանակ են կանխատեսել Մոսկվայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անոմալ շոգ եղանակը մոսկովյան տարածաշրջան կհասնի հաջորդ շաբաթվա կեսերին: Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, այս մասին կիրակի հայտնել է ՌԴ Հիդրոմետկայանը:
Օդերևութաբանական ծառայության կանխատեսումներով՝ երկուշաբթի օդի ջերմաստիճանը կտաքանա մինչև 21-23 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, տեղումներ չեն ակնկալվում: Մոսկվայում երեքշաբթի սպասվում է մինչև 27-28 աստիճան ջերմություն: Չորեքշաբթի օդի ջերմաստիճանը կարող է հասնել 30-32 աստիճան տաքության: Նման ջերմաստիճանը Մոսկվայում և Մերձմոսկվայում կպահպանվի մինչև հինգշաբթի:
Անձրևները Մոսկվայում կսկսվեն հաջորդ շաբաթվա կեսից միայն: Օդերևութաբանների կարծիքով՝ կիրակի ցերեկը ՌԴ մայրաքաղաքում ջերմաստիճանը կկազմի 22-24 աստիճան:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



