«Յուվենտուսը» չհաղթեց A Սերիայի վերջին 5 տուրերում
ՍՊՈՐՏ
Ֆուտբոլի Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Սամպդորիային», որը 2 գոլերը խփեց խաղի վերջնամասում (տեսանյութ):
Իտալիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Յուվենտուսը» չհաղթեց վերջին 5 տուրերում եւ առաջնությունն ավարտեց 90 միավորով: Երկրորդ տեղը գրաված «Նապոլին» ունի 79 միավոր, իսկ «Սամպդորիան» 53 միավորով գրավեց 9-րդ տեղը:
Իտալիայի առաջնություն, 38-րդ տուր
«Սամպդորիա» - «Յուվենտուս»՝ 2:0
Գրեգուար Դեֆրել, 84, Ջանլուկա Կապրարի, 90+1
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում



