Կոնգոյում ուսուցիչներով համալրված նավը խորտակվել է. կա նվազագույնը 30 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող Մաի-Նդոմբե լճում նավ է խորտակվել: Նվազագույնը 30 մարդ զոհվել է, ևս 200-ն անհետ կորել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նավում գտնվող մարդկանց մեծամասնությունն ուսուցիչներ էին, որոնք մեկնում էին աշխատավարձ ստանալու: Երկրում ճանապարհների անմխիթար վիճակը նրանց ստիպել էր ընտրել տրանսպորտային այս միջոցը:
Կառավարության տվյալներով` նավում գտնվել է մի քանի հարյուր մարդ, որոնցից փրկել հաջողվել է միայն 80-ին: Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Նավի կործանման վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



