Մեծ Բրիտանիան հրաժարվում է քարածխով աշխատող էլեյտրակայաններից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան, երկիր, որն ավելի քան երկու դար առաջ գլխավորեց արդյունաբերական հեղափոխությունը, հայտարարել է քարածխով աշխատող էլեյտրակայաններից լիովին հրաժարվելու պլանների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փարիզում կլիմայի խնդիրներին նվիրված ՄԱԿ-ի գագաթնաժողովի բացումից երկու շաբաթ առաջ ունեցած իր ելույթում Մեծ Բրիտանիայի էներգետիկայի նախարար Էմբեր Ռադն ասել է, որ երկրում գործող քարածխային էլեկտրակայանները կփակվեն տասը տարվա ընթացքում եւ կփոխարինվեն գազատուրբիններով:
Բնապահպանական կազմակերպություններն արդեն ողջունել են Էմբեր Ռադի արած հայտարարությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



