Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ի՞նչ է սերը կենդանակերպի նշանների համար

ԼԱՅՖ

Խոյ

Ձեր բոլոր արարքները՝ ուղղված այն բանին, որ զուգընկերոջը երջանիկ դարձնեն,  բնորոշում են ձեր սերը։ Դուք բնածին առաջնորդ եք, ով սիրում է մրցակցություն ու միշտ արագ է գործում։ Դա չի կարող չազդել սիրո ձեր ընկալման վրա։ Դուք ոչ մի հնարավորություն բաց չեք թողնում՝ ձեր զուգընկերոջը ցույց տալու համար, թե ինչքան եք սիրում նրան։ Դուք ձեր սերը գործով եք արտահայտում, այլ ոչ թե խոսքով, և նույնն էլ սպասում եք ի պատասխան։ Պարզ ասած, ձեզ պետք է փոխադարձություն, այլ ոչ թե մեկ դարպասով խաղ։

Ցուլ

Եթե ձեզ համար հարմարավետ է տվյալ մարդու հետ, ուրեմն դա սեր է։ Հարմարավետության ու սիրո զգացողությունը ձեզ համար հոմանիշներ են, դրա համար էլ դուք երբեք չեք ափսոսում այն ժամանակը, որն անց եք կացնում սիրելիի հետ։ Դուք երբեմն ձեզ անպաշտպան եք զգում, այդ պատճառով էլ սիրելի մարդու հետ անվտանգ վայրի առկայությունը ձեզ համար շատ կարևոր է։

Երկվորյակ

Դուք մեծ նշանակություն եք տալիս ի սրտե ու ռոմանտիկ զրույցներին։ Ձեր զուգընկերոջ հետ շփումը հարաբերությունների ձեր ընկալման անբաժանելի մասն է։ Թեպետև դուք կարող եք թեթևամիտ թվալ, իրականում դուք բավականին պրակտիկ եք ու փորձում եք վերլուծել այն ամենը, ինչ ձեզ հետ տեղի է ունենում։ Դուք շատ զրուցասեր եք, և սիրելիի հետ ձեր հարաբերություններում գործնականորեն երբեք լռությունը թագավորել չի կարող։ Դուք երկուսով միշտ էլ խոսելու բան ունեք, և հենց դա էլ ձեզ համար իսկական սիրո ապացույցն է։

Խեցգետին

Որպես կրքոտ ու էմոցիոնալ մարդ՝ ձեզ դուր է գալիս սիրելիի հետ մեկուսի ժամանակ անցկացնելը, քանի որ միայն այդպես դուք իսկապես կարող եք թուլանալ։ Կյանքը ձեզ առել է իրադարձությունների հորձանուտի մեջ, և սեր գտնել՝ ձեզ համար նշանակում է՝ գտնել այն մարդուն, ով ձեզ օգնում է հանգստություն գտնել։ Ձեզ պետք է մարդ, ով ձեզ կօգնի կայունություն ձեռք բերել անգամ այն իրավիճակներում, երբ ձեր զգացմունքները սկսում են իշխել ձեզ։ Ձեր ընկալմամբ դա իսկական սեր է, և դուք ավելի շուտ ձեր ազատ ժամանակը սիրելիի հետ կանցկացնեք, քան թե ծովափ կգնաք։

Առյուծ

Դուք մի քիչ երես առած եք, դրա համար էլ սերը ձեզ մոտ արտահայտվում է թանկ կենսակերպով։ Թեպետև դուք ինքնավստահ եք, ձեզ, միևնույն է, դուր է գալիս, երբ ձեզ երես են տալիս նվերներով ու թանկ տեղեր են տանում։ Ձեզ համար հաճելի է, երբ ձեզ խնամում են։ Դուք սպասում եք, որ սերը մի ֆիլմ դուրս կգա, որում գլխավոր դերը, իհարկե, ձեզ կտրվի։ Ձեր հերթին՝ դուք պատրաստ եք ձեր զուգընկերոջը պատասխանել փոխադարձությամբ ու երես տալ նրան։

Կույս

Կյանքում և սիրո մեջ դուք մեծ նշանակություն եք տալիս համեստ ժեստերին։ Դուք միշտ նկատում եք նույնիսկ ամենամանր դետալները, և ձեզ դուր է գալիս ձեր զուգընկերոջը սիրով շրջապատելը։ Ձեզ հաճույք են պատճառում նույնիսկ ամենակենցաղային զբաղմունքները, օրինակ՝ բազմոցին միասին պառկած՝ սերիալ նայելը։ Ձեզ համար կարևոր է նվիրվածությունը, և եթե դուք վստահում եք ձեր զուգընկերոջը ու կարող եք նրա վրա հույս դնել, ապա ձեզ համար միևնույն կլինի, թե դուք միասին ինչով զբաղվեք։

Կշեռք

Առանց խաղաղության սեր ձեզ համար գոյություն չունի։ Ձեզ համար կարևոր է գտնել այնպիսի մարդու, ում հետ կապված կլինի ձեր հոգին, և ով ձեզ անդորրի ու հանգստության զգացողություն կտա։ Նրա կողքին դուք ձեզ կզգաք՝ ինչպես տանը, և կարևոր չէ, թե դուք որտեղ եք գտնվում։ Գիշերային երկնքով, աստղերով զմայլվելով ու տարբեր թեմաների շուրջ զրույցներ վարելով՝ դուք ձեր զուգընկերոջն ավելի մոտ եք դառնում, քան երբևէ։

Կարիճ

Միայն սիրո մասին միտքը ձեզ ոգեշնչում է։ Դուք անկեղծորեն հավատում եք, որ սերը ձեզ կնվիրի առավել արժեքավոր հիշողություններ ձեր կյանքում։ Ձեզ դուր է գալիս սերը վայելել ձեր զուգընկերոջ հետ։ Դուք լրջորեն եք վերաբերվում ձեր հարաբերություններին և երբեք չեք դավաճանի ձեր զուգընկերոջը։ Դուք պլանավորում եք այդ մարդու հետ երկար տարիներ անցկացնել։ Դուք միասին ծիծաղում եք, շփվում հետաքրքիր թեմաներով ու միմյանց համար պատասխանատվություն եք կրում։

Աղեղնավոր

Հաշվի առնելով ձեր անկախությունը՝ ոչինչ ձեզ մոտ այնպիսի զզվանք չի հարուցում, որքան վանդակի մեջ փակված լինելու հեռանկարը։ Չնայած դրան՝ դուք, միևնույն է, լրջորեն եք տրամադրված, երբ հարցը վերաբերում է սիրուն։ Դուք պատկերացնում եք, որ սերը կգերազանցի ձեր սպասումները։ Ձեր զուգընկերը պետք է նաև ձեր լավագույն ընկերը լինի։ Ձեզ պետք են կատակներ, որոնք միայն դուք երկուսով կհասկանաք, ինչպես նաև անհրաժեշտ են համատեղ պլաններ ու հնարավոր արկածներ։

Այծեղջյուր

Սերը ձեզ համար ինչ-որ ավանդական բան է նշանակում։ Ձեզ դուր չեն գալիս իրավիճակներ, որոնցում դուք հայտնվում եք խոցելի դրության մեջ։ Դուք ձեր կյանքին մեծ պատասխանատվությամբ եք մոտենում ու նախընտրում եք ամեն ինչ լավ կշռադատել նախքան սիրահարվելը։ Ձեզ դուր է գալիս ձեր զուգընկերոջ հետ ավանդույթներ ստեղծել։ Ձեզ համար մեծ նշանակություն ունեն համատեղ կյանքի՝ առաջին հայացքից՝ այնպիսի սովորական, կենցաղային ծեսեր, ինչպիսին են ամեն ուրբաթ համատեղ ընթրիքները, լեռներում ամենամյա հանգիստը, հինգշաբթի օրերը տուն կերակուր պատվիրելը, և այլն։ Այս ամենը ձեզ ստիպում է զգալ, որ դուք ձեր զուգընկերոջ հետ մի ընտանիք եք դառնում։

Ջրհոս

Ձեզ համար փոխհասկացվածությունը սիրո համար անկյունաքարային տարր է։ Ձեր զուգընկերը պետք է հասկանա նույնիսկ ձեր բնավորության այն կողմերը, որոնք շրջապատողների համար գաղտնիք են մնում։ Դուք ղեկավարվում եք ծայրահեղ մտածողությամբ ու գիտելիքների ծարավով և ուզում եք այնպիսի զուգընկեր գտնել, ում հետ դուք միշտ ինչ-որ նոր բան կսովորեք։ Սերը ձեզ համար փազլ է, և դուք ուզում եք ձեր կյանքի մնացած մասն անցկացնել այն հավաքելով։

Ձկներ

Սիրո մասին ձեր պատկերացումների վրա ազդել է դեռահասների համար նախատեսված յուրաքանչյուր ընթերցված գիրք։ Ձեր բարձր զգայունությամբ ու փափկությամբ սիրո տեսլականը հիմնված է արվեստի ու ստեղծագործելու վրա։ Ձեր կանխազգացումը շատ զարգացած է, և դա նկատելի է այն բանից, թե ինչ եղանակներով եք դուք արտահայտում ձեր զգացմունքները։ Սերը ձեզ հնարավորություն է տալիս ապրել ներդաշնակության մեջ ու ձեզ զգալ այնպես, ասես դուք գտնվում եք հենց այնտեղ, ուր և պետք է գտնվեիք։

Շարունակությունը՝ այստեղ:

«Ինտեր»-ը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը «Ատալանտա»-ի հետ. Մխիթարյանը մասնակցել է խաղին Իրանի սահմանների մոտ ցանկացած ռшզմական ուժի ներկայությունն անընդունելի է. հայկական կողմը մեզ տվել է անհրաժեշտ հավաստիացումները. Բաղայի ԵՊՀ-ից դասախոսներն ազատվում են իրենց քաղաքական հայացքների և դիրքորոշումների համար. Մենուա ՍողոմոնյանՑեղասպանությnւն ուրացող և հայ ժողովրդի դեմ ագրեսիш իրականացնողին արդարացնող ռեժիմը խնդիր չունի այս ադրբեջանցու հանցագործությnւնը մեղմացնելու. Տիգրան Աբրահամյան «Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկըԸստ նոր Սահմանադրության նախագծի՝ ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք նախորդող 2 տարվա ընթացքում առնվազն 1 տարի մշտապես բնակվել են ՀՀ-ում Քաղաքական գործիչը պետք է ունենա բարոյական պատասխանատվություն. Մհեր ԱվետիսյանԱղջիկը թոշակին տեր կանգնելու համար սպանել է 73-ամյա հորըՌուբլին էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 23-ի դրությամբ Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser»-ը և «Nissan X-Trail»-ը. կա վիրավnր. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան