Գիշերային ակումբում տղամարդը մոխրամանով հարվածել է մի կնոջ գլխին, կոտրել ապակիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 26-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում վիճաբանություն է: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.20-ին, Արշակունյաց պողոտայում գործող գիշերային ակումբում, վիճաբանության ժամանակ, ոմն Ռոբ մոխրամանով հարվածել է մի քաղաքացուհու գլխին՝ պատճառելով վնասվածք, այնուհետև կոտրել է ակումբի ծաղկամանները, ծաղիկները և ցուցափեղկի ապակին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ պարզվել է Ռոբի ինքնությունը, որը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



