Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան, նախատեսված է հանդիպում տեղի հայ գործարար շրջանակների հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այց կկատարի Ղազախստանի Հանրապետություն՝ մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ:
ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



