Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Առաջին Հանրապետության դասերը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Այսօր մենք տոնում ենք Հանրապետության օրը: Միշտ այն կարծիքին եմ եղել, որ օրվա խորհուրդը և տոնի անվանումն իրար չեն համապատասխանում:

Դարեր շարունակ Հայաստանը զրկված է եղել անկախությունից, և Մայիսի 28-ն ավելի շուտ անկախության վերականգնման օր է: Նոր Հանրապետության կառավարման ձևը, ժողովրդավարական ու ընտրական ինստիտուտների նշանակությունն այդ պարագայում երկրորդական նշանակություն են ունեցել:

Առաջին Հանրապետությունն, ըստ էության, ծնունդ է մեզանից դուրս՝ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործոնների: Ընդամենը երկուսուկես տարվա պատմություն ունեցած Հանրապետության վախճանը նույնպես առավելապես հետևանք է արտաքին գործոնների: Այս հանգամանքն, իհարկե, չի նշանակում, որ մեր ժողովուրդն արժանի չէր անկախությանը, կամ որ՝ Առաջին Հանրապետության էլիտան պատասխանատու չէ անկախության կորստի համար:

Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը ցույց տվեցին, որ մեր ժողովուրդն ունի ազատության, անկախության ձգտում: Ընդ որում, այդ ճակատամարտերը կանխորոշեցին ոչ միայն Հանրապետության ծնունդը, այլ՝ նաև ապահովեցին մեր ժողովրդի անվտանգությունը, սեփական հողի վրա ապրելու նրա իրավունքը: Պատահական չէ, որ Մայիսի 28-ն ավելի շատ ասոցացվում է ոչ թե անկախության, այլ հենց՝ Սարդարապատի, մյուս ճակատամարտերի հետ:

Առաջին Հանրապետության պատմությունը չափազանց հակասական է. երազանքներ ունեցող, բայց անկախությանն անպատրաստ էլիտա, Մեծ Հայաստանին ձգտող, սակայն իրական հայրենիքի արժեքը թերագնահատող քաղաքականություն, բազմաթիվ ներքին և արտաքին պրոբլեմներ, որոնք չարժանացան համակարգային լուծման՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների պատճառով:

Առաջին Հանրապետության ծնունդն արգասիք է տասնամյակների ազգային-ազատագրական պայքարի, Առաջին Հանրապետության վախճանը հետևանք է աշխարհաքաղաքական գործոնների, նաև հայ ավանդական քաղաքական մտքի ճգնաժամի:

Ազգային մաքսիմալիզմը, որը բնորոշ էր դաշնակցական էլիտային՝ ոչ մի կապ չուներ Առաջին Հանրապետության առջև ծառացած իրական մարտահրավերների հետ: Իրական հայրենիքի ներքին խնդիրները լուծելու փոխարեն՝ Առաջին հանրապետության հիմնադիրները հետապնդեցին Ազատ, Անկախ Միացյալ Հայաստան ստեղծելու միանգամայն անիրատեսական ծրագիրը: Արդյունքն այն էր, որ նրանք Առաջին Հանրապետության փլատակների վրա հղում էին անում Սևրի պայմանագրին, որը չուներ պրակտիկ քաղաքականության բաղադրիչ։

Այնուամնենայնիվ, Առաջին Հանրապետությունը մեր ազգային երազանքի կարևոր հանգրվանն էր, կառավարման համեմատաբար ժողովրդավարական մոդելի կրող:

Եթե չլինեին մեր ժողովրդի ազատության ձգտումը, հերոսական պայքարը, Առաջին Հանարապետությունը, չէին լինի նաև Երկրորդ և Երրորդ Հանրապետությունները, այսօրվա Հայաստանը:

Մաիսի 28-ն արժևորման և խորհելու օր է, դասեր քաղելու և անցյալին նայելու կարևոր մի ամսաթիվ:

Սուրեն Սուրենյանց

Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh