Արցախի մի շարք բնակավայրերում խոշոր տրամաչափի կարկուտ է տեղացել. վնասի չափը ճշտվում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 28-ին ժամը 16:55-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խանցք, Դահրավ և Պատարա համայնքների տարածքում ժամը 16:05-ից մինչև ժամը 16:25-ը տեղացել է կարկուտ՝ մոտ 1 սմ տրամաչափի: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ ծառայությունից:
Մայիսի 28-ին ժամը 16:55-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Սոս համայնքի տարածքում ժամը 16:30-ից մինչև ժամը 16:40-ը տեղացել է կարկուտ՝ մոտ 0,5 սմ տրամաչափի, Ճարտար քաղաքում՝ ժամը 16:20-ից մինչև 16:35-ը՝ մոտ 1 սմ տրամաչափի, Քերթ և Քարահունջ համայնքներում՝ ժամը 16:15-ից մինչև ժամը 16:30-ը՝ մոտ 1,5 սմ տրամաչափի:
Վնասի չափը ճշտվում է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



