Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անահիտ Սիմոնյանն՝ անձնական զգեստապահարանի, այս ամռան նորաձև գույնի և նոր բիզնեսի մասին

ԼԱՅՖ

BlogNews.am-ը գրում է.

Դիզայներ Անահիտ Սիմոնյանն արդեն յոթ տարի է՝ նորաձևության ոլորտում է: Գործունեության սկզբում քննադատում էին՝ ասելով․ «Լավ կլինի՝ երգի, ոչ թե շոր կարի»: Չի հերքում, որ շատերի պես նա էլ ունեցել է հիասթափություններ, բայց հիմա ունի երկու խանութ Լոս Անջելեսում և Երևանում, պատրաստվում է ևս մեկը բացել: BlogNews.am-ը լուսանկարել է Անահիտին և զրուցել նորաձևության մասին:       

«Նորաձևությունն իմ կյանքի մի մասն է։ Գիտակցական տարիքից ես միշտ հետևել եմ նորաձևության միտումներին և բեմական հագուստներս ընտրում էի նորաձևության թրենդներով: Հիմա ավելի խորացված եմ զբաղվում, քանի որ ունեմ արդեն իմ «Անահիտ Սիմոնյան» նորաձևության ստուդիան, երկու խանութ Երևանում և Լոս Անջելեսում, իսկ հիմա պատրաստվում եմ բացել ևս մեկը Երևանում»,- նշում է Անահիտը։

Այն հարցին՝ արդյոք իր նորաձևության ստուդիան է՞լ է թանկ ատելյե հիշեցնում, թե՞ ամեն դեպքում ինքը ոճ է թելադրում, Անահիտը պատասխանեց. «Կան հայ դիզայներներ, ովքեր նայում են, թե համաշխարհային դիզայներներն ինչ հագուստներ են ներկայացնում, ինչու ոչ, նաև իրենց հայրենակիցներին են հետևում: Տարբեր դետալներ վերցնում են, կպցնում իրար և ստանում հագուստ: Բայց հայկական նորաձևությունը զարգանում է, և կարող եմ ասել, որ հայ երիտասարդները ճաշակով են հագնվում։ Իմ նորաձևության սրահն ունի ավելի հայկական ուղղվածություն․ մեր հագուստների, աքսեսուարների վրա կարելի է տեսնել հայկական զինանշաններ, տառեր, զարդանախշեր: Արդեն վստահ կարող եմ ասել, որ իմ հիմնական հաճախորդները սփյուռքահայերն են: Նրանց մոտ կա այդ կարոտը, նրանք ավելի շատ հայրենասեր են և գտնվելով օտար երկրում՝ փորձում են ամեն կերպ տարածել հայկականը»:

Անահիտն արդեն յոթ տարի է՝ նորաձևության ոլորտում է, բայց խոստովանում է՝ երբ նոր էր սկսում, շատ քննադատողներ են եղել. «Խոսում և քննդատում էին անգամ մտերիմ մարդիկ, համացանցում շատ հոդվածներ էին տարածվում, որ լավ կլինի՝ ես երգեմ, ոչ թե զբաղվեմ նորաձևությամբ: Գիտես, ես այնպիսի բնավորություն ունեմ, որ նմանատիպ քննադատություններն ինձ համար խթան են հանդիսանում և դրդում, որ կանգ չառնեմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ իր ճանապարհը կերտելիս պետք է անտեսի կողմնակի քննադատությունները և պարզապես քայլի առաջ: Հիասթափությունները շատ են եղել, բայց կանգ չեմ առել և կարծում եմ՝ ճիշտ եմ արել: Միայն դրա շնորհիվ է, որ շատ սրահներ այսօր բացվում են և փակվում, իսկ մենք արդեն յոթ տարի շարունակում ենք մեր գործունեությունը, բնականաբար, այն անկնալիքով, որ դեռ շատ առաջ ենք գնալու»:

Շատ դիզայներների պես Անահիտը նոր հավաքածու չի ներկայացնում, ոչ էլ հաճախ ցուցադրություններ անում: Ասում է, որ այլ աշխատելաոճ ունի. «Մենք չենք սպասում նոր հավաքածու թողարկելու համար: Քանի որ բնավորությամբ անհամբեր եմ, հենց նոր գաղափար եմ ունենում, ուզում եմ արագ իրագործել: Չեմ սիրում սպասել, անգամ ֆոտոշարքի, կարծում եմ՝ յուրաքանչյուր վայրկյան շատ թանկ է նորաձևության մեջ, քանի որ քո գաղափարը կարող է արագ իրականացվել, օրինակ՝ իմ ապակիներով զգեստը, որը ստեղծել էի երկու տարի առաջ․ վերջերս տեսա, որ համաշխարհային դիզայներներից մեկը ստեղծել էր նմանատիպ զգեստ: Բնականաբար, չեմ ասում, որ նա ինձ կրկնօրինակել է, բայց գաղափարը կարող է ծնվել շատերի մոտ: Սա է հիմնական պատճառը, որ ես եմ գովազդում իմ հագուստը»:

Ի դեպ, Անահիտը սկսել է արծաթյա զարդերի հավաքածու ներկայացնել. «2015 թվականին մենք ներկայացրինք մեր առաջին հայատառ հավաքածուն: Հետո մի շրջան հիասթափություն ապրեցի, քանի որ այն մարդը, ում հետ համագործակցում էինք, շատ անվայել պահեց իրեն, և արդյունքում տեսանք, որ մեր արտադրանքը վաճառվում է Վերնիսաժում: Պարզապես այն ժամանակ չէինք գրանցել մեր հեղինակային իրավունքները և այդպես մի քանի տարի չզբաղվեցինք արծաթյա զարդերի հավաքածուով: Հիմա վերականգնել ենք այդ ճյուղը և ներկայացնում ենք զարդեր՝ հայկական մոտիվներով»:     

Դիզայներն առօրյայում նախընտրում է հանգիստ հագուստ կրել, խոստովանում է, որ ատելյեում աշխատանքներն այնքան շատ են, որ իր համար հագուստ կարելու ժամանակ չի լինում. «Իմ առօրյա հագուստները շատ տարբեր են, ինձ համար հիմնականում բեմական հագուստներ են կարում: Չեմ կարող ասել, թե որքան գումար կարող եմ ծախսել հագուստ գնելու համար, բայց ասեմ, որ ես շատ եմ սիրում տարբեր հագուստներ։ Եթե ինձ հարցնեն՝ կոշի՞կ, թե՞ հագուստ, ես կասեմ՝ կոշիկ, եթե պայուսա՞կ, թե՞ հագուստ, ես կասեմ՝ հագուստ: Շատ տարբեր է, կոնկրետ դժվար է ասել, թե որքան գումար կարող եմ ծախսել։ Եթե շատ դուրս գա մի բան, բայց լինի թանկարժեք, իհարկե կգնեմ, բայց նաև կարող եմ շատ մատչելի գներով առօրյա հագուստ ձեռք բերել՝ չմտածելով, որ էժան է:

Իմ զգեստապահարանում բացակայում են վարդագույնի բոլոր երանգները՝ սկսած ամենաբացից մինչև ամենամուգը․ չգիտեմ ինչու, այդ գույնն այդքան էլ չեմ սիրում։ Ավելի շատ է սև գույնի հագուստը, բայց ամռանը սիրում եմ վառ գույները: Այս ամռանը շատ թրենդային են նեոնային գույները։ Ինքս ինձ համար արդեն կարել և գնել եմ նեոնային տարբեր տեսակի հագուստ»:   

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արգինե Մինասյանի
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում93 տարեկանում կյանքից հեռացել է գիտնական, պետական գործիչ Գրիգորի Գաբրիելյանցը Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում