Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ան­հաս­կա­նա­լի թնջուկ՝ Լի­ո­նում ՀՀ հյու­պա­տո­սի ան­վան շուրջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Դեռևս անցյալ տարեվերջին լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի և իր եղբոր նկատմամբ։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված էր ՆԳՆ կայքի հետախուզման մեջ գտնվողների բաժնում:

«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը նաև ազատվել է աշխատանքից: Ըստ այդմ, հարցում էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով նշել, թե որքանով են իրականությանը համապատասախանում տեղեկություններն այն մասին, որ Սարկիսովը ազատվել է գլխավոր հյուպատոսի պաշտոնից: ԱԳՆ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ՀՀ ԱԳՆ ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Փաստ» օրաթերթի տեղեկությունն առ այն, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Նիկոլայ Սարկիսովը հանդիսանում է ՀՀ գլխավոր հյուպատոսը Ֆրանսիայի Լիոն քաղաքում»: Սակայն բանն այն է, որ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և այլևս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Ելնելով վերոգրյալից՝ դիմել էինք նաև Լիոնում ՀՀ հյուպատոսություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե իրո՞ք Լիոնի հյուպատոսարանի կողմից Ֆրանսիայի ոստիկանությանը նման գրություն է ուղարկվել, ու եթե այո, ապա ինչով է պայմանավորված այդ գրության և ԱԳՆ պաշտոնական պատասխանի հետ առկա անհամաձայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման գրությունն առանց գլխավոր հյուպատոսի համաձայնության հնարավոր չէ ուղարկել, իսկ դա ինքնին կարող է գնահատվել որպես պաշտոնեական կեղծիք, ինչը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Հյուպատոսարանից պատասխանել էին, որ «ինչպես միշտ, մամուլին պատասխանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, քանի որ Գլխավոր հյուպատոսությունը հանդիսանում է արտերկրում ՀՀ ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումը: Հայտնում ենք, որ Ձեր հարցումը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի վարչություն: Խնդրում ենք պատասխանի համար դիմել ՀՀ ԱԳՆ»:

Այս պատասխանին անմիջապես հետևեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանի գրավոր պատասխանը, ուր մասնավորաբար նշված էր. «Ի պատասխան Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Հանրապետության ուստիկանությանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի տեղեկացրել, որ «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»:

Այստեղ կարծես ամեն ինչ ավարտված էր և ԱԳՆ-ի պատասխանին չվստահելու որևէ հիմք չունեինք: Սակայն մեր ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ (նկարում), որտեղ Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը նշում է, թե Սարկիսովին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, իսկ ի պատասխան իրենց հարցման՝ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանն ասել է, որ Սարկիսովը վերջնականապես մեկնել է իր երկիր, ու նրա մասին որևէ տեղեկություն փոխանցել չեն կարող: Անշուշտ, ԱԳՆ-ից ստացված պատասխանը բառացի իմաստով գուցե թե ճիշտ է, սույն փաստաթղթով չի արձանագրված, որ Մանուկյանն ասել է, թե «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»: Սակայն հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «վերջնականապես մեկնել է իր երկիր (իր հայրենիք)»: Բանն այն է, որ հենց այս ձևակերպումն էլ հիմք էր հանդիսացել կարծելու, որ Սարկիսովը դեռևս 2018 թվականի վերջին ազատվել է հյուպատոսի պաշտոնից: Կարծում ենք՝ արժե, որ ԱԳՆ-ն ուշադրություն դարձնի այս խնդրին:

Տղամարդը դանակահարել է TCK-ի զինծառայողիՀանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ ԿարապետյանՈւկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Արագ հարցեր, անկեղծ պատասխաններ․ մեկնարկում ենք «Քաղբլից» նոր հաղորդաշարը․ տեսանյութԿազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանիցՉինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ Պայքար՝ ընդդեմ զիջումների, պայքար՝ ընդդեմ ահաբեկչության լռեցման․ պայքար՝ հանուն մեր ինքնության․ տեսանյութԱմերիկյան ինքնաթիռը Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչքի ժամանակ օգնության ազդանշան է ուղարկել Իրանը սպառնում է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի թվային ենթակառուցվածքները պատերազմի վերսկսման դեպքում ԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին «Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա գիշատիչների բանակ»․ Խաչիկ ԱսրյանԼույս չի լինելու Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակըԱմեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստան-ԱՄՆ պայմանավորվածությունը կարող է հայտնվել վտանգի տակ. ՌԴ ԱԳՆ-ից զգուշացնում են Ճապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ամուլսարը պետք է մնա սար․ Հրայր ԿամենդատյանԻրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան ԱրաբիաՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Սադիկ Ազիմով․ միջազգային փորձ և թվային փոխակերպման առաջատար ԶՊՄԿ-ում Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներումՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին