Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քա­ղա­քա­կան վա­կու­ումն ու հայ­տե­րը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Այնպես ստացվեց, որ Հանրապետության օրը՝ Մայիսի 28-ը, նշանավորվեց նախկին նախագահների հրապարակային «վերադարձով»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպում ունեցավ «Կոնգրես» հյուրանոցում։ Քոչարյանն ակնհայտորեն ակտիվանում է, թեպետ նախօրեին դեռ չհստակեցվեց այն ձևաչափը, որով երկրորդ նախագահը մասնակցելու է երկրի քաղաքական կյանքին։

Հանրապետության տոնի առթիվ ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն էլ ՀՀԿ անդամների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի մասունքները։ Հանրապետականներն իրենց ուխտագնացության հիմքում նշում են ազգային միասնության խորհուրդը, սակայն, կարծում եմ, բոլորն են հասկանում այս ուխտագնացության, հատկապես՝ դրա հրապարակայնացման քաղաքական ենթատեքստը։

Այսպիսով՝ այնպիսի տպավորություն է, որ նախկին նախագահները, որոնք մեկ տարի առաջ տեղի ունեցած թավշյա հեղափոխության հիմնական թիրախներն էին, ակտիվանում են։ Ընդ որում՝ դժվար է ասել՝ նրանց համաժամանակյա ակտիվությունը համաձայնեցվա՞ծ է, թե՞ տեղի է ունենում ավտոնոմ ռեժիմով։ Պաշտոնապես հաստատված փաստ է, որ օրերս Քոչարյանի առանձնատանը տեղի է ունեցել երկրորդ ու երրորդ նախագահների հանդիպումը, սակայն դրա մասին տեղեկատվությունը շատ ժլատ է ու հետևություններ անելու հնարավորություն չի ընձեռում։

Թվում է՝ մեկ տարին շատ քիչ ժամանակ է, որ նախկինները կարողանան քաղաքական դաշտում ռեստավրացվել, սակայն, ինչքան էլ պարադոքսալ հնչի, տեղի ունեցող իրադարձությունները բնական են։ Հեղափոխության թիմը՝ «սևի» ու «սպիտակի» իր անարդյունավետ ու ոչ մի տեղ չտանող քաղաքականությամբ, միանգամայն լեգիտիմացրել է Քոչարյանի ու ՀՀԿ-ի քաղաքական հայտը, մանավանդ, որ հեղափոխական էյֆորիան օբյեկտիվորեն նահանջել է, իսկ հասարակությունն այլընտրանքի փնտրտուքների մեջ է։ Իշխանության «բարիկադային» քաղաքականությունը դեռևս չի նպաստում երկրում նոր ընդդիմության ձևավորմանը, ու բնական է, որ հասարակության մի մասի համար ընդդիմության դերում դիտարկվում են Քոչարյանը կամ ՀՀԿ-ն։

Մյուս կողմից՝ շատ ավելի դրական է, եթե նախկինները բաց հրապարակային քաղաքականության միջոցով են ներկայանում հասարակությանը՝ քաղաքական կյանքին մասնակցելով լեգալ ձևաչափերում։ Այս հարթության վրա շատ բնական ու հանգիստ պետք է վերաբերվել նաև նախկինների հետ ասոցացվող քաղաքական նոր նախաձեռնություններին, որոնք գուցե անսովոր են կարգախոսների կամ գործունեության մոտիվների առումով, սակայն փորձում են լեգալացնել տարբեր խմբերի քաղաքական գործունեությունը։ Չգիտեմ՝ ինչ արդյունավետություն կունենան, օրինակ, «Վետո» շարժումը կամ «Ադեկվադ» կուսակցությունը, սակայն եթե դրանք ստեղծվում են, խորհելու առիթ պետք է ունենա ոչ թե հասարակությունը, այլ հեղափոխության թիմը, որն անցած մեկ տարում իր քայլերով ձևավորել է հսկայական վակուում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ՌԴ-ն Հայաստանին շարունակում է համարել եղբայրական երկիր, հետևաբար մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ. Զախարովա Օմանի ափերի մոտ արկով հարվածել են նավթատար տանկերի Հետապնդումներով ու ապօրինություններով Ալիևի ծրագրերը չեք իրականացնելու․ դրա համար ենք մենք այստեղ. Էդգար ՂազարյանՀնդկաստանի հյուսիսում ուսումնական ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է օդաչու Փաշինյանի իշխանության նոր իրականությունըՆունչակու. ինչպես թագավորի «արգելքը» ստիպեց ինքնապաշտպանության նոր միջոց ստեղծել. «Փաստ»Հայաստանը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա Մեծ Բրիտանիայում աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքը հեռացվել է արհեստական բանականության օգնությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը նշել է Ճապոնիայի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ բյուջեում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 օգոստոսի). Ինը բալանոց երկրաշարժ, հրդեհ «Օստանկինո» հեռուստաաշտարակում. «Փաստ»Ներկայում չին-ճապոնական հարաբերությունները բախվում են լուրջ դժվարությունների. Չինաստանի ԱԳՆ Ի՞նչ է թաքնված Փաշինյանի հայտարարությունների հետևումՄեր հազարամյա պատմության մեջ որևէ իշխանություն կաթողիկոսին չի դատել. Մենուա ՍողոմոնյանԱնկախության 35–ամյակի տոնակատարությունների համար 1.3 մլրդ դրամ կհատկացվի Ո՞ւր են տանում անշարժ գույքի շուկայի նոր «բումի» սուր կողմերը. «Փաստ»Որքա՞ն են արևային վահանակները ծառայում, հաճա՞խ են դրանք փչանում, և ի՞նչ անել դրանց հետ հետո Իրանի խորհրդարանի նախագահը ողջունել է Չինաստանի հայտարարությունը Սամվել Գրիգորյանը` ոսկե մեդալակիր Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք ՉալաբյանԱրարատի մարզում՝ Մարմարաշենում, 35-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մաhացել է ԱՄՆ զինվորականները կվճարեն 2,2 միլիարդ դոլար հինգ բազայում միջուկային ռեակտորների կառուցման համար Փաշինյանը փրկում է իրեն, իսկ վճարում է Հայաստանը. երեք պատճառ, երեք սցենար. «Փաստ»Ucom-ը նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ներկայացնում է «Unity վերադարձ դպրոց» հատուկ առաջարկը 33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղելԾանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ Կոնվերս Բանկի դրամային պարտատոմսերը տեղաբաշխվեցին ընդամենը 55 րոպեումԱզգային շահերից հրաժարվելու ևս մեկ քայլ. «Փաստ»Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը Փաշինյանը իրավապահներին արդեն ութ տարի է՝ ուղիղ ցուցում է տալիս, երեկ հերթական դեպքին ականատես եղանք. Մարիաննա Ղահրամանյան Հայաստանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Չինաստանի և Նեպալի սահմանին տեղի ունեցած սողանքի հետևանքով անհետ կորածների թիվը գերազանցել է 1,000-ը «Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»Կիևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում UKMTO-ն հայտնել է Հորմուզի նեղուցում տանկերի վրա բռնկված հրդեհի մասին 36 ակումբ և նոր ձևաչափ. հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի բոլոր մասնակիցները «Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին