«Չելսի»-ն` Եվրոպայի լիգայի գավաթակիր (տեսանյութ, լուսանկարներ)
ՍՊՈՐՏԲաքվի «Օլիմպիական» մարզադատում կայացավ Եվրոպայի լիգայի եզրափակիչը. գավաթը վիճարկեցին Անգլիան ներկայացնող երկու թիմեր` «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը:
Գավաթը նվաճեց «Չելսի»-ն` մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 4:1 հաշվով:
49-րդ րոպեին հանդիպման առաջին գոլը խփեց Օլիվյե Ժիրուն: 60-րդ րոպեին Պեդրո Ռոդրիգեսը կրկնապատկեց «Չելսի»-ի գոլային առավելությունը, 5 րոպե անց Էդեն Ազարը անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:
«Արսենալ»-ի միակ գոլը 69-րդ րոպեին խփեց Ալեքս Իվոբին: Հանդիպման վերջին գոլը 72-րդ րոպեին խփեց Էդեն Ազարը` դառնալով դուբլի հեղինակ:
«Արսենալ»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվտանգության նկատառումներից ելնելով թիմի հետ չէր մեկնել Բաքու:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ դիմակայությունը Բաքվում անցկացնելու որոշումը բազմաթիվքննադատությունների էր արժանացել:
Լուսանկարները` Daily Mail-ից