Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հումորի լիգա»-ից հայտնի հնդիկ Ռահուլի և հայուհի Աննայի սիրո պատմությունը (photo, video)

ԼԱՅՖ

Ազգությամբ հնդիկ Ռահուլ Սեթհիին, ով հայ հանրությանն այսօր առավել ծանոթ է «Շանթ» հեռուստաընկերության «Հումորի լիգա» և «Արմենիա» TV-ի «Մեծից փոքր» նախագծերից, Հայաստան բերեց հայուհի երաժիշտ Աննա Ավագյանի սերը…

2015 թվականին ընտանիք կազմած երիտասարդ ամուսիններն ընդմիշտ Հայաստանում են հաստատվել…

Ինչպես Ռահուլն է ասում՝ այստեղ իրեն լավ է զգում. ունի աշխատանք, ճանաչում, շրջապատ, Աննայի շնորհիվ էլ՝ մեծ ընտանիք…

Aysor.am—ը հյուրընկալվել է հայ-հնդկական հյուրասեր ընտանիքում, ծանոթացել Ռահուլի և Աննայի սիրո պատմությանն ու հաղթահարած դժվարություններին…

Ռահուլը մասնագիտությամբ բժիշկ է, սովորում, մեկտեղ՝ դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ անթերի է տիրապետում հայերենին…

Ասում է՝ սովորեց, քանի որ հետաքրքրված էր հայ ժողովրդի ու Հայաստանի պատմությամբ, ու միայն լեզվի իմացությունն իրեն թույլ կտար ծանոթանալու այդ պատմությանը: Աննան էլ հետ չի մնացել ու յուրացրել է ամուսնու մայրենին…

Ամուսինները ծիծաղելով պատմում են՝ թեև Ռահուլը 2008 թվականից ուսում ստանալու նպատակով Հայաստանում էր գտնվում, բայց իրենք ծանոթացել են 2015թ.-ին՝ Հնդկաստանում, երբ սանթուրահարուհի Աննան համերգային ծրագրով այնտեղ էր…

Հնդիկ փեսացուն չի թաքցնում՝ շա՜տ է տանջվել հայուհու սիրտը գրավելու համար…

«Ես ժամերով կանգնել եմ Աննայի հյուրանոցի դիմաց, որ ինքը դուրս գա, ու կարողանամ իրեն մեկ-երկու նախադասություն ասել: Անդրդվելի էր: Նաև երկու աներձագ ունեմ, պատկերացրեք, թե ի՜նչ դժվարության միջով եմ անցել…

Ես հայ տղաների հետ լավ ընկերություն եմ արել. դե ձևը տենց ա՝ պիտի աղջկա ընկերներին մոտիկանաս, հետո՝ ախպերներին, բարեկամներին, մինչև հասնես նրան», — ծիծաղելով վերհիշում է Ռահուլն, ով այսօր այնքան է կապվել այդ ընտանիքին, որ կնոջ եղբայրներին իր «թիկունքն» է համարում, ծնողներին՝ իր ծնողները…

«Գիտեմ, որ Հայաստանում փեսաները զոքանչների մասին տարբեր պատմություններ են պատմում: Բայց ես Աննայի մայրիկին մամա եմ ասում, հայրիկին՝ հայրիկ: Մինչև տուն չգամ, չեն քնում, սպասում են, անհանգստանում՝ ինչպես իմ ծնողները…

Իրենք էլ ինձ միշտ ասում են, որ իրենց փեսան չեմ, ընտանիքի տղան եմ», — ասում է նա…

Աննան էլ խոստովանում է՝ այնպիսի ընտանիքում է մեծացել, որ մտքով երբեք չի անցել, թե կարող է այլազգի ամուսին ունենալ: Սկզբում, Աննայի հորաքույրը գրկաբաց չի ընդունել հնդիկ փեսային, բայց դե Ռահուլին հաջողվել է շահել հայ բարեկամների սիրտը…

Պատկերն այլ էր Ռահուլի ընտանիքում. հնդիկ ընտանիքը գրկաբաց է ընդունել իրենց մինուճար որդու հայազգի հարսնացուին…

«Ծնողներիս ասել էի, որ այդ աղջկան շատ եմ սիրում ու գիտեմ, որ իր հետ կազմած իմ ընտանիքը երջանիկ կլինի: Ընտանիքս հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուրի որոշմանը, երբեք չի բռնացել», — վստահեցնում է Ռահուլը…

Աննայի և Ռահուլի հարսանիքը տեղի է ունեցել երկու պետություններում՝ հայկական ու հնդկական ավանդույթներով…

Շարունակությունը՝ այստեղ:

ԱՄՆ-ում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից բեռնատարի հետ բախnւմից հետո. կան տnւժածներ Հրաժարական կտամ․ ի՞նչ է խնդրում Փաշինյանն ընդդիմությունից ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումը. Politico Պահեստազորի սպաների զորակոչ․ կառավարությունը նոր որոշում է նախատեսում Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սուր հարցադրումները. Մարիաննա ՂահրամանյանAP. Դեմոկրատները ռեկորդային թվով տեղեր են ստանալու Ներկայացուցիչների պալատում Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը...ԱՄՆ-ում հայտարարել են Եվրոպայի անվտանգության ճարտարապետության շուրջ բանակցություններ անցկացնելու մասին Մինչև ո՞ւր կիջնի ոսկու գինըԱրշակունյաց պողոտայում շղթայական ավտnվթար է տեղի ունեցել. տnւժածներ չկան Նոր Սահմանադրության հայեցակարգի մշակումը պետք է հիմնված լինի հանրային լայն քննարկման և համազգային համաձայնության վրաՎրաստանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 200 բանտարկյալի՝ Սուրբ Գևորգի օրվա կապակցությամբ Ուղղակի խոսել խաղաղության մասին և ասել, որ պատերազմ չենք ուզում, դա դեռ չի նշանակում, որ մենք պատերազմ չենք ստանալու. Մհեր ԱվետիսյանԻմ կարծիքով, ոչ ադեկվատ վիճակում են. Լավրով Ե՞րբ կզգացվի ձմեռային իրական սառնությունըՄեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ