18-ամյա երիտասարդը Այգեստանում դանակահարել է երեք մարդու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 30-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 3 երիտասարդ:
Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երիտասարդներին մարմնական վնասվածքներ հասցրել է 18-ամյա մի տղա՝ Այգեստանի 10-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



