Ռոլան Գարոս. Կարեն Խաչանովը դուրս է եկել 4-րդ շրջան
ՍՊՈՐՏՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ֆրանսիայում անցկացվող «Ռոլան Գարոսի» մրցաշարի երրորդ շրջանում հաղթել է սլովակ Մարտին Կլիժանին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, հանդիպումը տևել է 1 ժամ 42 րոպե: 23-ամյա թենիսիստը, որը մրցաշրջանում հանդես է 10-րդ համարի ներքո, Կլիժանի նկատմամբ հաղթանակ է տարել 6:1, 6:4, 6:3 հաշվով:
Հաջորդ շրջանում Խաչանովը ռակետը կխաչաձևի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ, որն 9-րդ տեղն է զբաղեցնում Պրոֆեսիոնալ թենիսիտների ասոցիացիայի (ATP) թարմացված վարկանշային աղյուսակում:
ATP-ի վարկանիշում Խաչանովը զբաղեցնում է 11-րդ տեղը: ATP-ի մրցաշարերում նա 4 հաղթանակ է տարել: Մեծ Սաղավարտի մրցաշրջանի երկրորդ մարցաշարն անցկացվում է Փարիզում և ավարտվելու է հունիսի 9-ին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 42. 66 մլն եվրո: