Խոշոր վթար Երևանում. բենզալցակայանի դիմաց բախվել են Mercedes-ն ու Opel-ը՝ կոտրելով լիցքավորման սարքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանում այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 08:45-ի սահմաններում Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում՝ CPS բենզալցակայանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 36 AX 110 համարանիշի և Opel Vectra մակնիշի 58 QQ 058 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել CPS բենզալցակայանի տարածքում, Mercedes-ն էլ կոտրել է լիցքավորման սարքը և բախվել բենզալցակայանի պատին՝ վնասելով պատուհանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
1
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



