Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի ԿԸՀ անդամը չի ճանաչել ընտրությունների արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընդդիմության միակներկայացուցիչ, Դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Աքիֆ Գուրբանովը հրաժարվել է ստորագրել նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների վերաբերյալ ԿԸՀ արձանագրությունը: 

«Թուրան»-ի հետ զրույցում Աքիֆ Գուրբանովը պարզաբանել է, որ ընտրական արշավի բոլոր փուլերում ընտրություններն ուղեկցվել են դեմոկրատական մթնոլորտի բացակայությամբ, ինչպես նաեւ ընտրությունների օրը զանգվածային խախտումներով, եւ այդ պատճառով դրանք չեն կարող համարվել ազատ ու արդար:

ԿԸՀ կողմից հայտարարված արդյունքների համաձայն` Ադրբեջանի խորհրդարան իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից ընտրվել է 71 պատգամավոր (70-ը կուսակցության ցուցակով, մեկը` ինքնառաջադրված), 41 անկուսակցական, եւս 11 պատգամավոր 10 կուսակցություններից` Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատ, Մեծ արարում, Վահդաթ, Սոցիալ-դեմոկրատներ, Քաղաքացիական համերաշխություն, Դեմոկրատական բարեփոխումներ, Ազգային վերածննդի շարժում, Հայրենիք, Սոցիալական բարօրություն, Դեմոկրատական լուսավորություն:

Այժմ Ադրբեջանի սահմանադրական դատարանը պետք է 10 օրվա ընթացքում ստուգի եւ հայտարարի ընտրութունների արդյունքը:

Ադրբեջանական Minval.az լրատվական կայքի կողմից անցկացված` «Գտնու՞մ եք, որ ընտրությունները կեղծվել են» հարցման արդյունքներով պարզ է դարձել, որ կայքի 691 օգտատերերի 74 տոկոսը (513 հոգի) նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները համարել է կեղծված: Հարցվածների 16 տոկոսը համարել է, որ անցած ընտրություններն օրինական են եղել, իսկ մանացածները պատասխանել են` «չգիտեմ»:

Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները միջազգային չափանիշներին չհամապատասխանող եւ կեղծված է համարել նաեւ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը:

Ադրբեջանում անցկացված ընտրություններում ոչ մի նշանակալից ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցել:

Ադրբեջանի ընդդիմադիր եւ դեմոկրատական ուժերի «Ազգային խորհուրդ» միավորումը, որը ներառում է տասնյակ առաջատար ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական կազակերպություններ, հայտարարել է, որ երկրում նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն, դրանք Ադրբեջանի պատմության մեջ ամենախայտառակ ըֆտրություներն են, եւ որ իրենք չեն ճանաչում այդ ընտրությունների արդյունքները: Այդ մասին առանձին հայտարարությամբ հանդես են եկել նաեւ Ադրբեջանի դեմոկրատական նախաձեռնությունների ինստիտուտը, «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումը, NIDA քաղաքացիական շարժումը եւ Դասական ժողովրդական ճակատ կուսակցությունը:

Եվրոպայի խորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը Ադրբեջանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հակադեմոկրատական է անվանել:

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Ադրբեջանի իշխանությունների կողմից մտցված սահմանափակումների պատճառով հրաժարվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների դիտորդությունից: Նման որոշում էր ընդունել նաեւ Եվրոպայի Խորհրդարանը:

 

Թուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ռուբիոն հայտնել է Ուկրաինայի շուրջ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը Եղանակը կտրուկ կցրտի ՀայաստանումԻրանի ԱԳՆ ղեկավար․ Այժմ Սպիտակ տունը պետք է ընտրություն կատարի գործարքի և պատերազմի միջև Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար Կուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփ. Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե չլինեին Կոնգրեսի ընտրությունները