Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի շարք պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են գրանցվել: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի լրատվական աղբյուրին:
Ինչպես հայտնել են երկրի ՆԳՆ-ից, Քաբուլում նախ ավտոբուսին ամրացված ինքնաշեն ռումբ է պայթել: Ավտոբուսում գտնվել են մանկավարժական համալսարանի ուսանողները:
Ուժային կառույցների տվյալներով՝ պայթյունը որոտացել է մարդաշատ վայրում, ինչի հետևանքով զոհվել է խանութի աշխատակիցը, որը կանգնած է եղել ավտոբուսի հարևանությամբ: Եվս 17 մարդ վիրավորվել է:
Ավելի ուշ, մայրաքաղաքում ևս երկու ինքնաշեն ռումբ է պայթել: Պայթյունների հետևանքով տուժածների թվում են աֆղան լրագրող Ջավեդ Կարգարը և անվտանգության ուժերի 5 աշխատակից:
Ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռևս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



