9-ամյա երեխա է տեղափոխվել Ճամբարակի ԲԿ օդամղիչ հրացանից ստացված վնասվածքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից 9-ամյա մի տղա է տեղափոխվել Ճամբարակի հիվանդանոց՝ ազդրի վնասվածքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին ոստիկանության լրատվական բաժնից:
«Հունիսի 2-ին, 19:20 րոպեին բժշկական կենտրոնից ահազանգ ենք ստացել, որ ձախ ազդրի միջին երրորդական հետին մակերեսից ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է դիմել 2010 թվականի ծնված տղա երեխա: Ըստ մոր հայտարարության՝ երեխան վնասվածքը ստացել է օդամղիչ հրացանով խաղալու ընթացքում»,- ասացին ոստիկանությունից:
Նաև փոխանցեցին՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի մանրամասները կպարզվի քննության ընթացքում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



