Հրդեհ` Գարեգին Նժդեհի փողոցի հանրակացարային շենքի բնակարաններից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 3-ին, ժամը 19:43-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56ա շենքի բնակարաններից մեկում. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հանրակացարանային շենքի սենյակներից մեկում: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարները սենյակներից մեկի բնակչին՝ Դ.Կ.-ին (ծնված 1990 թ., ծխահարված) և մյուս սենյակի բնակչին՝ Դ.Ա.-ին (ծնված 1978 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
Դ.Կ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Դ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



