Արտաշատում ընկերության տնօրենի նոթբուքը գողացած 60-ամյա կինը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 29-ին Արտաշատի ոստիկանության բաժնում գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել: Դրանց հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Արտաշատի քրեական հետախույզները գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արտաշատում ապրող 60-ամյա կնոջ:
Պարզվել է, որ օգոստոսի 23-ի փողոցում գործող ընկերություններից մեկի մուտքի մոտից կինը գաղտնի հափշտակել է այդ ընկերության տնօրենի նոթբուքը: Գողոնը հայտնաբերվել ու առգրավվել է: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



