ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը նախկին հատուկջոկատայինի սպանության գործով քննչական մարմիններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու քննչական մարմիններին նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի շրջանակներում:
«Մերձմոսկվայում կատարվածն իրական ողբերգություն է: Մենք վստահ ենք, որ մեղավորները պատիժ կկրեն օրենքի ողջ խստությամբ: Կրկին հաստատում ենք մեր պատրաստակամությունը ցանկացած աջակցություն ցուցաբերելու ՌԴ քննչական օրգաններին», - ասվում է ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյանհաղորդագրության մեջ:
Դեսպանատունն անկեղծ ցավակցություն է հայտնել Բելյանկինի հարազատներին:
Հիշեցնենք, որ Բելյանկինը սպանվել է նախօրեին: Վերջինս փորձել է բաժանել փողոցում ծեծկռտուքի մասնակիցներին և մահացու վիրավորում է ստացել: Սպանության մեջ կասկածվողը Հայաստանից է և հանցակիցների խոսքով՝ Հայաստան է փախել:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



