Թրամփը հայտնել է ժողովրդի շրջանում իր ցածր վարկանիշի պատճառը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, թե ինչու է Միացյալ Նահանգների բնակիչների շրջանում իր վարկանիշն ընկել: Նրա խոսքով՝ պատճառը լրատվամիջոցներն են:
«Եթե ամբողջովին կաշառված լրատվամիջոցները պակաս կաշառված լինեին, իմ վարկանիշը 15%-ով բարձր կլիներ՝ հաշվի առնելով տնտեսության ոլորտում մեր ահռելի հաջողությունները: Սրանք, հավանաբար, երբևէ գրանցած մեծագույն հաջողություններն են: Եթե լրատվամիջոցներն իրականում արդար լինեին, ապա իմ վարկանիշը 25%-ով բարձր կլիներ»,- գրել է ԱՄՆ առաջնորդը թվիթերյան իր էջում:
Նա հավելել է, որ, չնայած իր մասին տարածվող «ապատեղեկատվությանը», իր և իր կառավարության գործերը «հիասքանչ» են ընթանում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



