ՌԴ-ի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Տու-160-ից թեւավոր հրթիռների արձակման տեսագրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Սիրիայում Տու-160 ռազմավարական հրթիռակրից ահաբեկիչների օբյեկտներին ուղղությամբ թեւավոր հրթիռների արձակման տեսագրությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ ՌԴ-ի օդուժը Սիրիայի Ռաքայի, Դեյր Էզ Զորի, Հալեպի եւ Իդլիբի նահանգներում երկրորդ հոծախումբ հարվածն Է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտներին: Մասնավորապես, Տու-160 հրթիռակիրները Ռուսաստանի Դաշնության տարածքից օդային բազավորման 12 թեւավոր հրթիռների արձակումներ են իրականացրել Հալեպի եւ Իդլիբի նահանգներում ԻՊ-ի թիրախների ուղղությամբ:
Պաշտպանության նախարարությունը նաեւ հրապարակել Է Տու-95 ռազմավարական հրթիռակրից թեւավոր հրթիռների մարտական արձակման տեսանյութը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին
5
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ին. ինչ վիճակում է ռուբլին



