Հունաստանում հայազգի տղամարդ է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի մայրաքաղաք Աթենքում գիշերը հայկական արմատներ ունեցող 41-ամյա տղամարդ է սպանվել:
Ինչպես հայտնում է Greek City Times-ը՝ վկայակոչելով հաղորդվող լուրերը, երկու մարդ է ներգրավված սպանության կազմակերպման գործում, որը տեղի է ունեցել տղամարդու տան ստորգետնյա ավտոտնակում, որը գտնվում է Աթենքի Գլիֆադա արվարձանում:
Հաղորդվում է, որ իրենց զոհին մարդասպանները սպանել են երկու ատրճանակ կիրառելով՝ 7.65 մմ և 9 մմ տրամաչափի:
Նախնական տվյալների համաձայն՝ սպանվածը ներգրավված է եղել փողերի լվացման գործում: Ոստիկանությունը դեպքի վայրում հետաքննում է կատարվածը:



