Կվերսկսի՞ իր աշխատանքները «Թեղուտը»
ՔԱՂԱՔԱԿԱՆԻնչպես հայտնի է, բավական բարդ իրավիճակում է գտնվում ՀՀ հանքարդյունաբերության ոլորտը, որտեղ, ըստ ԱՎԿ պաշտոնական տվյալների, ակնհայտ նահանջ ունենք մշակման և արտահանման ծավալների հետ կապված: Միանշանակ սա ուղղակի ազդեցություն է ունենում տնտեսական ցուցանիշների և ընդհանուր ՀՆԱ-ի ծավալների վրա: Վերջին մեկ ամսվա ընթացքում իր նախնական աշխատանքներն է վերսկսել «Թեղուտ» ՓԲԸ-ն, որը հայաստանյան հանքարդյունաբերության լոկոմոտիվներից մեկն է հանդիսանում: «Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, այս վերագործարկումը դեռևս շատ «փխրուն» փուլում է, և հայտնի չէ, թե ինչ ժամկետով և ծավալներով կաշխատի ընկերությունը: Թերթը պարզել է, որ արդեն սկսել են աշխատանքի ընդունման գործընթացը, բայց ռուս սեփականատերերը նախօրոք հայտարարել են, որ աշխատակիցների թիվը չի անցնելու 1000 -ը՝ նախկին 1400-ի փոխարեն: