Սարի թաղի ճանապարհին ամբողջությամբ այրվել է մեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ հունիսի 6-ին, ժամը 18:44-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայից դեպի Սարի թաղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ամբողջությամբ այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի սրահը և ջերմահարվել՝ բեռնախցիկի հատվածը։
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



