Դուբայում 15 մարդ է մահացել զբոսաշրջային ավտոբուսի վթարի հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴուբայում ավտովթար է տեղի ունեցել զբոսաշրջային ավտոբուսի մասնակցությամբ: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է քաղաքի ոստիկանության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, միջադեպի հետևանքով 15 մարդ է զոհվել: Եվս հինգ մարդ լուրջ վնասվածքներ է ստացել: Մասնավորեցվում է, որ ավտոբուսում, ընդհանուր առմամբ, 31 ուղևոր է գտնվել:
Ներկա պահին զբոսաշրջիկների ազգությունն ու կատարվածի հանգամանքները հայտնի չեն:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



