Արտաշատում վրաերթի է ենթարկվել 10 տարեկան երեխա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 7-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում Արտաշատ քաղաքի բնակիչ, 37-ամյա Վ. Կ.–ն իր վարած Lexus մակնիշի 22 VZ 227 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արտաշատ քաղաքի բնակիչ, 10-ամյա Խ. Խ.-ին:
Աղբյուրի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային, ով սովորում է Արտաշատի թիվ 3 միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում, տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



