Ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում
ԲԼՈԳՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ ներքոնշյալի մասին լրատվամիջոցներից ինձ ևս հարցեր են ուղղվել, տեղեկացնեմ, որ ՀՀ Ոստիկանությունից ՀՀ ՀՔԾ են ուղարկվել ոստիկանների կողմից անձին ծեծի ենթարկելու ահազանգի հիման վրա իրականցված ծառայողական քննության նյութերը։ Դեպքի մասին հայտնել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Ներկայումս այդ առթիվ ՀՀ ՀՔԾ֊ում քրեադատավարական կարգով նյութեր են նախապատրաստվում»։
Հիշեցնենք, որ Դավիթ Խաժակյանը հայտնել էր, որ հարբած ոստիկանները քաշքշել ու հարվածել են քաղաքացուն, կոտրել նրա քիթը:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



