Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարծում եմ՝ դեռ կլինի «Որոգայթ 2», «Որոգայթ 3». Ստեփան Ղամբարյանն՝ իր կերպարի և այսօրվա պրեմիերայի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Այսօր մեծ էկրան կբարձրանա «Որոգայթ» սերիալի հիման վրա նկարահանված «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը: Aysor.am-ը պրեմիերային ընդառաջ զրուցել է առանցքային կերպարներից Տիկոյին մարմնավորող Ստեփան Ղամբարյանի հետ: Որքանո՞վ «նոր Տիկոն» կտարբերվի սերիալային հերոսից: «Կարծում եմ, կտարբերվենք լիովին՝ տեսակով, բնույթով, մտածելակերպով: Ֆիլմում մոտեցումը մի քիչ այլ է: Նախորդ կերպարն էլ հետաքրքիր էր, և, կարծում եմ՝ սիրված: Թե որքանով ինձ կհաջողվի համոզել, որ ես էլ այս տարբերակում հետաքրքիր ու լավն եմ՝ կերևա այսօր: Հուսով եմ՝ կարդարացնեմ սպասումներն՝ իմ առջև դրված խնդիրներին լուծում տալով»,-մեզ հետ զրույցում նշեց նա:

Սերիալային տարբերակում Տիկոյին պասիվ դեր էր վստահված, ինչը, ըստ իս, Ստեփան Ղամբարյանի բնույթից չի բխում: Մեր այն հարցին, թե արդյոք իր մարմնավորած հերոսը ևս պասիվ դերակատարում ունի՝ մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք, Ձեր հարցը լսելով՝ մտաբերեցի, որ իսկապես, իմ սցենարում հենց այդպես էլ գրված էր: Ու ես խաղի ընթացքում միշտ մտածում էի՝ ինչո՞ւ է իմ հերոսն այսքան պասիվ: Բայց ասեմ, որ ակտիվ կերպարում չլինելով հանդերձ, հիմնականում բոլոր տեսարաններում կամ: Համենայնդեպս, ես գոհ եմ այն աշխատանքից, ինչ կատարել եմ»:

Ս. Ղամբարյանը խոստովանեց, որ ի սկզբանե իրեն այլ կերպար էր վստահված, հետագայում այլ բան առաջարկվեց: Ի դեպ, նա ժամանակին հետևել է սերիալին և, ինչպես ինքը կատակեց՝ հավատում է, որ ցանկություններն իրականություն են դառնում: «Ես բավական հաճախ հետևում էի «Որոգայթ» սերիալին ու միշտ մտածում էի՝ բայց ինչո՞ւ ինձ չեն նկարում այս ֆիլմում, այնտեղ միայն ես եմ պակասում (ծիծաղում է): Փաստորեն, այնքան մտածեցի՝ նպատակս իրականացավ… Ինչ վերաբերում է կերպարիս, ապա Ռոմանն (ռեժ. Ռոման Մուշեղյան) ինձ սկզբում այլ դեր տվեց, եթե չեմ սխալվում՝ Ռազոյի կերպարը, բայց հետո զանգահարեց ու ասաց, որ որոշել է իմ դերը մեծացնել: Ճիշտն ասած՝ ուրախացա, որ հենց այս կերպարն ինձ տրվեց: Հուսով եմ, հետագայում ավելի կակտիվանամ»,-ակնարկեց մեր զրուցակիցը:

Մեր այն դիտարկմանը, թե արդյոք դա նշանակում է, որ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը շարունակական բնույթ կունենա, Ս. Ղամբարյանը նշեց. «Կարծում եմ՝ դեռ կլինի «Որոգայթ 2», «Որոգայթ 3», քանի որ սա կայացած ու հետաքրքիր պրոյեկտ է»:

Ֆիլմում նրա անմիջական խաղընկերներն են Հարություն Մովսիսյանը, Գրիշա Աղախանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արմեն Սողոյանը… Պրեմիերային ընդառաջ՝ մեր զրուցակցի բարձր տրամադրությունը նկատելի էր: «Շատ ուրախ եմ, ոգևորված, սա ինձ համար իսկապես իրադարձություն է, որովհետև այսօրվան անհամբերությամբ եմ սպասել: Կարծում եմ, դահլիճից բոլորս՝ հանդիսատես, թե դերասան, լավ ու դրական լիցքերով դուրս կգանք: Ինքս այնտեղ կլինեմ կնոջս ուղեկցությամբ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Ստեփան Ղամբարյանը:

Նելլի Մարգարյան

 

Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով․ BFMTV Ուժեղ Հայաստանը շարունակելու է հոգ տանել մեր հայրենակիցների բարեկեցության մասին. Նարեկ ԿարապետյանՊետդեպարտամենտը կոչ է արել ամերիկացիներին ավելի մեծ զգոնություն ցուցաբերել Մերձավոր Արևելքում Ծեծկռտուք՝ Երևանում, «Կոբա» ռեստորանում ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանությանԵս Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ ԾառուկյանՈսկու գինը կնվազի՞․ ի՞նչ է սպասվում տարեվերջինՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Պետք է հստակ ֆիքսել, որ Փաշինյանը խախտում է Սահմանադրությունը և մի շարք օրենքներ. Աննա ԿոստանյանԱմուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ՄարտիրոսյանՄԱԿ-ի ներկայացուցիչ Աստրիդ Շոմակերը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բացահայտվել է ​​հյուրանոցում երեխայի մահվան հնարավոր պատճառըՊաշտոնից ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը Շարունակում ենք մեր հանդիպումները Գավառ համայնքի բնակավայրերում. Աննա ԿոստանյանՀայաստանը հանձնառու է միջnւկային էներգիայի խաղաղ օգտագործմանը. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն Գավառի մեր մարտական թիմով՝ Սարուխանում իրականացրած հզոր քարոզարշավից հետո՝ նրա նորակառույց եկեղեցու բակում. Ավետիք ՉալաբյանԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Այն մասին, թե ինչու բռնապետի կամակատարները չպետք է խուսափեն նրա ապօրինի հրահանգները կատարելու համար պատասխանատվությունից. Ավետիք ՉալաբյանԳիտության կոմիտեի փոխնախագահը հրաժարական է տվել Լավրովի հայտարարությունից մինչև Եվրոպայի ռազմականացում․ ո՞ւր է տանում այս ճանապարհը. Մհեր ԱվետիսյանՄենք փաստացի սառը քաղաքացիական պատերազմի մեջ ենք. Արմեն Աշոտյան Լատվիան կանաչ թեյի խմբաքանակ է արգելափակել Հայաստանից Զելենսկին չի ուզում ավարտել պատերшզմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Մակրոնը խոստացել է պատասխանատվության ենթարկել բռնություններ իրականացնող ցուցարարներին Աննախադեպ կլինի և տագնապ կառաջացնի եվրոպայում. Պուտինն առջարկով դիմել է Թրամփին Ռուբիո. Քննարկվում է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպման հնարավորությունը ԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էՍերիա Ա․ «Լացիո»-ն Թուրինում խոշոր հաշվով հաղթել է «Յուվենտուս»-ին Պետական ​​դավաճանության կասկածանքով 22-ամյա մի կին է ձերբակալվելԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըՄիջին նորոգման աշխատանքներ են կատարվել Արմավիր քաղաքից դեպի զորամաս տանող ճանապարհին։ Հորոսկոպի 3 նշան, ովքեր կհարստանան աշնան վերջինԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին կորցրել է Ուկրաինայի մեծ մասը Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին «Զելենսկուն միևնույն է». Թրամփը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի