Վեդի քաղաքում հոսանքահարվելու հետևանքով 8 ամսական երեխա է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTert.am-ը գրում է.
Արարատի մարզի Վեդի քաղաքում հունիսի 7-ին 8 ամսական տղա երեխա է մահացել՝ հոսանքահարվելու հետևանքով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզպետարանի լրատվական բաժնից։
«Երեխան հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած վիճակում։ Նրա մոտ եղել է սրտի կանգ, սակայն բժիշկները ռեանիմացիոն բոլոր միջոցառումներն իրականացրել են, բայց արդեն իսկ գրանցված է եղել կենսաբանական մահ»,- ասացին Արարատի մարզպետարանի լրատվական բաժնից։
Նախնական տեղեկություններով՝ երեխան տանը խաղալիս է հոսանքահարվել։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



