Դեցլը հետմահու արժանացել է երաժշտական մրցանակի
ՄՇԱԿՈՒՅԹՌուս երաժիշտ Կիրիլ Տոլմացկին, որն առավել հայտնի էր Դեցլ բեմական անունով, հետմահու արժանացել է «Մուզ-ՏՎ» մրցանակի:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Դեցլը մրցանակի է արժանացել հիփ-հոփ երաժշտության զարգացման գործում ունեցած ավանդի համար:
Աղբյուրը հայտնում է, որ երգչի մրցանակը հանձնվել է նրա հորը՝ Ալեքսանդր Տոլմացկուն: Նա հանդես է եկել խոսքով՝ ափսոսանքով ընդգծելով, որ արարողությանը չեն կարողացել ներկա գտնվել Կիրիլի մայրը և 13-ամյա որդին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեցլին հետմահու պարգևատրել են «հիփ-հոփ լեգենդի» կոչմամբ:
Հիշեցնենք, որ 35-ամյա երաժիշտը կյանքից հեռացել է փետրվարի 4-ին. նրա ինքնազգացողությունը վատթարացել էր Իժևսկում համերգ տալուց անմիջապես հետո:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



