Արժանի հաղթանակ էր. Հենրիխ Մխիթարյան
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով հավաքականը Լիխտենշտեյնի դեմ խաղում արժանի հաղթանակ տոնեց:
«Առաջին խաղակեսին պլանը աշխատեց, սակայն երկրորդ կեսում չխաղացինք այնպես, ինչպես պետք էր: Կարևոր էր, որ հաղթեցինք: Սա արժանի հաղթանակ էր: Ցավում էր, որ մի քանի փորձերի ժամանակ չգրավեցի մրցակցի դարպասը, սակայն այստեղ կարևորը թիմի հաղթանակ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ավագը;
Մխիթարյանի խոսքով՝ թիմն ամեն ինչ անելու է հնարավորինս արագ վերականգնվելու և հաջորդ խաղին պատրաստվելու համար:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հերթական տուրում Հայաստանի ընտրանին Գևորգ Ղազարյանի, Ալեքսանդր Կարապետյանի և Տիգրան Բարսեղյանի գոլերի շնորհիվ հաղթեց Լիխտենշտեյնի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը կանցկացնի հունիսի 11-ին Աթենքում մրցելով Հունաստանի թիմի հետ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
5
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը



