Երևան, 23.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կենդանակերպի ամենաանտանելի նշանները

ԼԱՅՖ

Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչների հետ համակերպվելն ամենաբարդն է: Կույսերը հակված են վերլուծության ենթարկել ամեն ինչ, վերահսկում են իրենց յուրաքանչյուր քայլ, կյանքը ծրագրում ամենայն մանրամասնությամբ: Նույն կերպ Կույսերը վերաբերվում են շրջապատին:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունեն սեփական աշխարհը սեփական խիստ կանոններով: Նրանց աշխարհում իդեալական մաքրություն և կարգապահություն են տիրում, բոլորը ոճային են հագնվում, աշխատում առանց հանգստյան օրերի: Նրանք սկսում են ղեկավարել, խորհուրդներ տալ: Չեն հանդուրժում, երբ մարդիկ չեն լսում իրենց, վերահսկում են յուրաքանչյուր գործողություն ու ներկայացնում իրենց պահանջները:

Կույսերի ինքնագնահատականը շատ բարձր է, նրանց դատողությունները չափազանց քննադատական են: Առանց հստակ հասկանալու՝ ինչ է կատարվում, կենդանակերպի այս նշանի ներկայացուցչները սկսում են քննադատել՝ ամբողջ բացասականը բարդելով հերթական զոհի վրա: Ընդ որում, անիմաստ է վիճել Կույսերի հետ, որևէ բան ապացուցել նրանց: Երբեք չեն լսում մարդկանց խորհուրդները:

Ցուլ՝ կենդանակերպի ամենամերկանտիլ նշանը: Մանրախնդիր են, կարող են տարիներով նույն հագուստը կրել միայն այն պատճառով, որ չեն ցանկանում գումար ծախսել: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ժլատ են, կարող են օգտագործված ապրանքը վաճառել նորի գնով, իսկ ծննդյան տոնին կուտեն ու կխմեն երկու անձի փոխարեն՝ նվերի վրա ծախսված գումարը չեզոքացնելու նպատակով:

Ընտանիքում իսկական բռնակալներ են, իրենց ամենախելացին են համարում: Կյանքում, սակայն, Ցուլերը բազմաթիվ սխալներ են թույլ տալիս, քանի որ հազվադեպ են բազմակողմանի զարգացած: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վախկոտ են, վախենում են պատասխանատվություն ստանձնել:

Ցուլերը չոր են, ժլատ զգացմունքների հարցում, երբեք հաշտության քայլ չեն անի, նույնիսկ, եթե իրենք են կոնֆլիկտի պատճառը: Կշարունակեն լռել ու զայրանալ, մինչև ինքներդ ներողություն կխնդրեք:

Աղեղնավոր: Աղեղնավորներին ընդունված է բարի, արդար ու անվախ համարել: Մարդիկ հաճախ կարծում են, թե նրանք այս աշխարհի փրկիչներն են: Իրականում այդ կերպարը հորինված է, ընդ որում՝ հենց Աղեղնավորների կողմից:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ շփվելը հեշտ է: Նրանց անհոգությունն ու լավատեսությունը խանգարում են խնդրիների լուծմանը: Աղեղնավորները կարող են սրամտել, կոնֆլիկտ ստեղծել, հետո մի կողմ քաշվել՝ թողնելով, որ մարդիկ լուծեն իրենց խնդիրները:

Սիրում են աղմկոտ հավաքույթներ, ալկոհոլ, պարեր: Այս ամենը հաճախ է հանգեցնում ընտանեկան խնդիրների: Թեթև սիրախաղը կարող է վերածվել դավաճանության, որի համար Աղեղնավորն իրեն մեղավոր չի զգա՝ հազարավոր արդարացումներ գտնելով: Բացի այդ՝ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները եսասեր են, հաճախ լավագույնը վերցնում են իրենց՝ կարծելով, թե ընտանիքում ամենակարևորն են: Ընդ որում, շրջապատը Աղեղնավորների ճանաչում է միայն դրական կողմերով, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է նրանց կեղծավորությունը:

Երկվորյակներ: Բռնակալներ են, ինչից ամենաշատը տուժում են մտերիմները: Ազատ են, անկախ. միանգամից տեղն են դնում բոլոր նրանց, ովքեր ոտնձգում են իրենց ազատության հանդեպ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները վերահսկում են սիրելիի յուրաքանչյուր քայլ. կարող են ստուգել հեռախոսը, հետևել, հարցաքննության ենթարկել, ինչի պատճառը պաթոլոգիական խանդն է:

Կոլեկտիվում միշտ հասնում են պաշտոնի, որին ձգտում են ոչ թե համառության և տաղանդի, այլ ինտրիգների, սրամտության և ստի շնորհիվ: Սիրում են բամբասել, քննարկել մտերիմներին նրանց բացակությամբ:

Երկվորյակները նաև էքսցենտրիկ են, կարող են հիստերիա բարձրացնել և բղավել առանց առիթի: Արհամարհում են էթիկայի կանոնները, կարող են վիրավորող կատակներ անել, ինչի համար նրանց պարզապես ատում են:

Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) «Ինտեր»-ը Բերգամոյի «Ատալանտայի» հետ պայքարում ոչ ոքի է խաղացել Քուշներ. Թրամփը կոչ է արել Եվրոպային գումար ծախսել տնտեսության, այլ ոչ թե Ուկրաինայի վրա Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Վրաստանի կառավարությունը որոշել է արգելել փոխնակ մայրությունը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել ռուսական «Sparta II» բեռնատար նավը Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Ինձ համար ամենակարևորն այն է, որ մեր նախագահն ինձ չնախատի. Պեսկով ԵՄ երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են խաթարել միավորման կայունությունը և հանգեցնել առանցքային որոշումների ընդունման «կաթվածի». The Guardian Ադրբեջանից Հայաստան արտահանումը շուրջ 246 անգամ գերազանցում է հակառակ հոսքը. միակողմանի կախվածnւթյունը կարող է վերածվել տնտեսական և քաղաքական ճնշմшն լրացուցիչ գործիքի. Սուրենյանց Թրամփը գովեստի խոսքեր է հնչեցրել Պեսկովի հասցեին, վերջինս արձագանքել է Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և կարգազանց զինծառայողների դեմ. ՊՆ Կոստանյանը Նեապոլում քննարկել է Իտալիայի հետ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնումը Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին «Nissan Elgrand»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա 4 վիրավnր Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները Այն, ինչ տեղի է ունենում Մուսիալայի շուրջ, նման չէ «Բավարիա»-ին․ Ռիո Ֆերդինանդ Ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով տապալված և տապալման վտանգ ներկայացնող ծառերի, վնասված տանիքների, արևային վահանակների վերաբերյալ Բելգիայի օդային տարածքը կփակվի․ բոլոր չվերթները չեղարկվում են Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմԷս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա ՂուկասյանԱմփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Ուժգին երկրաշարժ` Իրանում ՌԴ ՊՆ․ «Գերան» ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի նավթավերամշակման գործարանին Կալիֆոռնիայում երեկույթի ժամանակ քրեական խմբավորումների միջև կրակnցների հետևանքով ինը մարդ վիրավnրվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է «Իմ ընկերը»․ Թրամփը Պուտինի հետ լուսանկար է հրապարակել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը. Փաշինյանը շնորհավորական ուղերձը՝ Լիբանանի վարչապետին Ֆրանսիայում թանկացումների դեմ բողոքի ցույցերի ընթացքում 144 մարդ է ձերբակшլվել Իրանը Բահրեյնում ամերիկյան «Patriot» համակարգերի երկու ռադարի է հարվшծել. ԻՀՊԿ Հրաչյա Քոչարի փողոցում բախվել են «Zeekr»-ը, «Mercedes»-ը և «Volkswagen»-ը. կան վիրավnրներ Արտաշատում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը. հոսպիտալացված կա Ֆիդան․ Թուրքիան ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է Սիրիայում Իսրայելի հնարավոր գործողության մասին Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Patriot համակարգերի ռադարներին հարվածելու մասին Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում Լույս չի լինելու Թրամփը նախազգուշացրել է ԱՄՆ սնանկացման վտանգի մասին և կոչ է արել վերացնել պետական պարտքի վերին շեմը Շվեդիան շենգենյան վիզաներ չի տրամադրի ռուս մարզիկներին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով․ եղանակն՝ առաջիկայումԻրանը ցուցադրել է ստորգետնյա «հրթիռների քաղաք»Հայաստանը կընդունի բասկետբոլի կանանց Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգըԱՄՆ-ին սնանկացում է սպառնում, եթե չլուծվի պետական պարտքի վերին շեմի հարցը