Գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի զորամասեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը նախորդ շաբաթ չհայտարարված այցեր է իրականացրել Տավուշի մարզում տեղակայված զորամասեր: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցերի նպատակն էր պարզել ՀՀ ՊՆ «թեժ գծով» ստացված մի շարք ահազանգերի հավաստիությունը, զորամասերի անձնակազմի հետ քննարկել զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցեր, տեղում ծանոթանալ զորամասերի սոցիալ-կենցաղային և բժշկական սպասարկման պայմաններին:
Այցերի ընթացքում զորամասերի հրամանատարական կազմի հետ քննարկվել է նաև կին զինծառայողների սոցիալ-հոգեբանական ադապտացմանն ու նրանց առաջխաղացմանն առնչվող հարցեր:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



