Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ քայլերթը դարձավ ոչ թե հաղթանակի, այլ պարտության խորհրդանիշ

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Եվս մեկ անգամ այս ընտրություններով արձանագրվեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարել իրենց ընտրությունները, և իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար: ՀՀ-ում հաստատված է ժողովրդի իշխանություն»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Աբովյանում տեղի ունեցած ընտրություններին։

Վարչապետի հետ, իհարկե, համաձայն ենք, ու շատ լավ է, որ հետհեղափոխական Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, մյուս կողմից՝ օրինական ընտրություններ կազմակերպելն իշխանության անմիջական պարտականությունն է, ու պետք չէ այդ պարտականությունն, այսպես ասած, թանկ լավություն ներկայացնել ժողովրդին։ Ի դեպ, Աբովյանի ընտրությունների հետ կապված` ոչ համարժեք, բարձր նշաձողեր էին սահմանել հենց Փաշինյանի թիմի անդամները՝ նրան էլ մասնակից դարձնելով նախընտրական քայլերթին։ Դեռ օրեր առաջ գրել եմ, որ անթույլատրելի է վարչապետի վարկանիշն ու հեղինակությունը նման անշնորհք ձևով մսխել տեղական ընտրություններում։

Հիմա՝ ըստ էության։

իշո՞ւմ եք՝ Աբովյանի ընտրությունների քարոզարշավի ժամանակ ինչ էին հայտարարում «Իմ քայլի» թիմի ներկայացուցիչները՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ։ Սովորական տեղական ընտրությունը նրանք վերածել էին Աբովյան հեղափոխությունն «արտահանելու» գործընթացի՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդ քաղաքը դուրս է երկրից ու այս ընտրություններով պետք է «ինտերվենցիայի» ենթարկվի հեղափոխության թիմի կողմից։ «Սևերի» ու «սպիտակների», հեղափոխության ու հակահեղափոխության հակադրության պրիմիտիվ քարոզչություն էր իրականացվում, որի թիրախում՝ այս դեպքում, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ-ն էին։ Ի դեպ, ինչքան էլ ընտրություններն օրինական էին, մի արտառոց փաստ, այնուամենայնիվ, գրանցվեց, որին ականատես չենք եղել նախորդ որևէ ընտրական գործընթացում։

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն, ով այս ընտրությունների անմիջական մասնակիցը չէր, ընտրությունների օրը բազմաթիվ հարցազրույցներ տվեց՝ բացահայտ հակաքարոզչություն իրականացնելով Աբովյանի գործող քաղաքապետի ու ԲՀԿ-ի դեմ։ Ուշագրավ է, որ մարզպետը հիմնական գործող անձն էր նաև տեղամասերում՝ չկարողանալով քողարկել բացահայտ խուճապը, որը դեռ ընտրությունների օրվա կեսօրին բացահայտում էր իշխանության թիմի պարտությունը։

Այս ընտրությունները պետք է ավարտվեին երևանյան ընտրությունների սցենարով։ Համենայն դեպս, հեղափոխության տեղական թիմը հույսը դրել էր Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի վրա ու փորձում էր նույն մարտավարությամբ Աբովյանի քաղաքապետ կարգել յուրայինին։

Չստացվեց։ Քաղաքականությունը մեխանիկական համակարգ չէ ու պարտադիր չէ մեկ անգամ հաջողությամբ գործարկված տեխնոլոգիան այլ դեպքերում արգասաբեր լինի։ Նիկոլ Փաշինյանի թիմում ակնհայտորեն հաշվի չէին առել այն հանգամանքը, որ հեղափոխական էյֆորիան այլևս նահանջել է ու հաստատ վարչապետի վարկանիշն էլ այլևս այն մակարդակի վրա չէ, ինչ նախորդ տարվա հոկտեմբերին։ Պատահական չէ, որ Աբովյանում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած քայլերթն այս անգամ ոչ թե հաղթանակի, այլ՝ պարտության խորհրդանիշ դարձավ։

Անցած մեկ տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել կենսունակ համակարգ, արդյունավետ աշխատող թիմ, ու պետք չէր հույս դնել խորհրդարանական ընտրություններում գրանցված ցուցանիշների վրա։ Երբ ամբողջ կառավարության, իշխանության փոխարեն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը, անխուսափելիորեն հենց նա է դառնում բոլոր խնդիրների պատասխանատուն։

Աբովյանի ընտրությունները հենց դրա մասին էին, որովհետև հեղափոխության թիմը մեկ տարվա ընթացքում մսխել է իր քաղաքական, վարկանիշային ռեսուրսները ու, ըստ էության, չկարողացավ կոնսոլիդացնել հասարակությանը։ Փուչիկի պես պայթեց միֆը խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլի» ռեյտինգային թեկնածուների ստացած բարձր քվեների մասին։ Այդ ձայները տրվել էին Նիկոլ Փաշինյանին ու որևէ առնչություն չունեին այն մարդկանց հետ, որոնց ագրեսիվ հռետորաբանությունը, խուճապային վարքագիծն Աբովյանում մատնում էին հեղափոխության թիմի պարտությունը։ Դժվար է ավելի լավ բնութագրել իրավիճակը, քան երեկ արեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը. «Մարզպետը իր պահվածքով փչացրեց ընտրությունները, լավ կանի հրաժարական տա»:

Ինչևէ, հեղափոխությունն ու ժողովրդավարությունն Աբովյանում, անշուշտ, հաղթեցին, բայց Փաշինյանի թիմը պարտվեց, ու այդ միտումը շարունակվելու է, քանի դեռ վարչապետը չի վերանայել իր կադրային քաղաքականությունը ու դուրս չի եկել անսխալականության բարդույթից։ Իսկ հիմա հեղափոխության թիմին պետք է խորհուրդ տալ հանգիստ նստել տեղը ու հաշտվել Աբովյանի ընտրությունների արդյունքների հետ՝ առանց «պոզուպոչ կպցնելու»։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ Անհայտ կորածների հարցը Ադրբեջանի ու ՀՀ-ի խաղաղության գործընթացի մասն է. Չավուշօղլու Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին Ձևավորվող իրավիճակը կոկորդում մնացած ոսկոր է արտատարածաշրջանային խաղացողների համար. Զախարովա Հայաստանը ԵԽ-ի հետ սերիալների արտադրության նոր կանոնների է անցնում. կոնվենցիա կստորագրվի Ռոսպոտրեբնադզորը հերքել է Իրկուտսկում ժանտախտով վարակման նոր դեպքը ՄՕԿ-ը հաստատել է Ստամբուլի թեկնածությունը 2036 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար Մենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՖրանսիայում դպրոցականների ցույցերի հասցրած վնասը գնահատվել է մոտ 30 մլն եվրո Նարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Վարկերի հետ կապված փոփոխություններ կլինենՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը ` Հայաստանում Ուսուցչուհու մասնակցությամբ բռնության աղմկահարույց դեպք․ տեսչականը վարույթ է նախաձեռնել Արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առանցքային առաջնահերթություններից է. Կոստանյան Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթեց Հորդանանի թիմին Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինվшծ hակամարտության պլաններ չունի. Զախարովա Ուկրաինայում hակամարտության դիվանագիտական կարգավորմանն առայժմ դժվար է հասնել. Ռուբիո Փաշինյանը մեկնել է Թուրքմենստան` մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջըԻ՞նչ կլինի Շաքիում ներխուժած ադրբեջանցի զինծառայողի հետ․ նոր պահանջ իշխանությանըՊանիր, որը տարիներով չի փչանում. «Փաստ»Տիգրանաշենի հերթն է՞․ Փաշինյանի հայտարարությունը նոր հարցեր է առաջացնումՍև ծովում լցանավի վրա նավթի այրումը բնապահպանական խնդիրներ չի առաջացրել․ Պեսկովի հայտարարությունները Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 հոկտեմբերի). Սկսվել է Քաղկեդոնի ժողովը. «Փաստ»Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվումUcom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից «Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանՀութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ մատն անդամահատվել է, ոտքը՝ կրճատվել Ինչ գին կունենա ոսկին 2027 թվականինՏհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ»Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին