Ցիպրասը խնդրել է Հունաստանի նախագահին լուծարել խորհրդարանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը երկուշաբթի խնդրել է երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին ցրել խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նախագահի և վարչապետի հանդիպումը ուղիղ եթերով հեռարձակվել է հունական հանրային հեռուստատեսությամբ: Ցիպրասը պարզաբանել է, որ այդ մասին պետք է խնդրեր Եվրախորհրդարանի ընտրություններում «ՍԻՐԻԶԱ» իշխող կուսակցության պարտությունից հետո, որոնցում 9.3 տոկոսի առավելությամբ հաղթանակ է տարել «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը:
«Ընտրություններից հետո նախընտրական իրավիճակ է ստեղծվել», - ասել է Ցիպրասը՝ շեշտելով, որ այդ իրավիճակը չպետք է ազդի տնտեսության վրա:
Ցիպրասը շեշտել է, որ ցանկանում է ստանալ ժողովրդի մանդատը: Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ կխնդրի ընտրությունները նշանակել հուլիսի 7-ին:
Վարչապետն ու կառավարությունն իրենց պարտականությունները կկատարեն մինչև խորհրդարանական ընտրությունների արդյունքում նոր կառավարության կազմավորումը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



