Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են Նախիջևանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը հանդիպել են Նախիջևանում, որտեղ հունիսի 7-ին սկսվել են «Անխափան եղբայրություն-2019» թուրք-ադրբեջանական զորավարժությունները:
Թուրք նախարարը ևս գոհունակություն է հայտնել երկու երկրի համագործակցությամբ և Նախիջանում անցկացված զորավարժություններով:
Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, թուրք գործընկերոջ հետ հանդիպմանն ադրբեջանցի նախարարը հայտարարել է, որ Բաքուն կընդլայնի ռազմատեխնիկական համագործակցությունն Անկարայի հետ՝ երկրի ռազմական հզորությունն ամրապնդելու նպատակով:
Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ համագործակցությունը «տարածաշրջանում կայունության ապահովման գլխավոր գործոնն է»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



