Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գնա­ճի նոր ալիք, որը հան­գեց­նե­լու է մեծ թվով սպա­ռող­նե­րի սո­ցի­ա­լա­կան վի­ճա­կի վատ­թա­րաց­մա­նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի հունվարի 1-ից ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներկրված մի շարք ապրանքների մաքսատուրքերը բարձրանալու են: Խնդիրների մասին «Փաստը» զրուցել է «Սպառողների ասոցիացիայի» իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանի հետ:

Հայաստան ներկրվող 800 անուն ապրանքատեսակի մաքսատուրքերն աճելու են

Մաքսատուրքերի բարձրացմամբ մի ապրանքի թանկացումը բերելու է մյուս ապրանքների թանկացմանը: 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստան ներկրվող 800 անուն ապրանքատեսակի մաքսատուրքերն աճելու են: Հայաստանն ապրանքները մաքսազերծելու է ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափով: Սա հանգեցնելու է գնաճի նոր ալիքի, ինչը բերելու է բավականին մեծ թվով սպառողների՝ հատկապես սոցիալապես անապահով մարդկանց վիճակի վատթարացմանը: Բացի դա, մրցակցության առումով ոչ այնքան բարվոք վիճակ է ստեղծվելու: Սպասվում է ամենաանհրաժեշտ ապրանքների՝ կարագի, շաքարավազի, սուրճի, մսի, ձեթի, կաթի, կակաոյի, գյուղտեխնիկայի թանկացում: Թանկանալու է նաև հացը, քանի որ Հայաստան ներկրվող ցորենի մաքսատուրքը ևս կաճի: Այստեղ մտավախություն ունեմ, որ գուցե տեղական արտադրողներն ընդհանուր թանկացումների ֆոնին բարձրացնեն նաև իրենց ապրանքների գները: Սակայն հայրենական արտադրողը պետք է սպառողին առաջարկի առավել ցածր գնով ապրանք՝ խթանելով տեղական արտադրանքը, բացի դա, այն գումարը, որը պետք է շրջանառվի շուկայում, կմտնի անմիջապես պետբյուջե: 

Պետական կառույցների և «Սպառողների ասոցիացիայի» աշխատանքն ավելանալու է

Ցանկացած գործողության պարագայում պետք է լինի վերահսկողություն: Եթե բարձիթողի մնաց, ինչ ուզեն՝ անելու են, հույս ունենալով, որ որևէ մեկին հաշվետու չեն լինելու և որևէ մեկը չի փորձելու կանխել կամ զսպել կտրուկ գնաճը: Կան պետական կառույցներ, որոնց օրենքով վերապահված է վերահսկելու, ստուգելու, ուսումնասիրելու, գնահատելու ոչ միայն անհիմն գնաճը, այլ նաև ստուգելու ապրանքի որակը: Որակը և գինը պետք է համապատասխանեն իրար: Մեր սպառողները ևս պետք է հետևողական լինեն, բարձրաձայնեն խնդիրները, դիմեն սպառողների պաշտպաններին: Համագործակցում ենք պետական կառույցների՝ սննդի  անվտանգության և շուկայի վերահսկողության տեսչական մարմինների, կառավարության, էկոնոմիկայի նախարարության, կենտրոնական բանկի հետ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ պետական կառույցների և մեր աշխատանքը ծավալի առումով մեծանալու է՝ մինչև տնտեսվարողները, սպառողները և պետական կառույցները հունի մեջ մտնեն և հարմարվեն փոփոխություններին: Անելիք ունի նաև տնտեսական մրցակցության հանձնաժողովը: Այն չպետք է թույլ տա, որ շուկայում խախտվի մրցակցության սկզբունքը:

Պետք է զարգացնել տեղական արտադրությունը. փրկօղակը սա է

Լուծումը հայրենական արտադրանքի խթանումն է: Նախ սպառում ենք տեղական արտադրանքը, պահանջարկ ենք առաջացնում, աշխատատեղերի խնդիր ենք լուծում, գումարը պահում ենք երկրի ներսում: Որոշակիորեն «պարտադրում ենք» տնտեսվարող սուբյեկտին՝ «սպառում ենք քո արտադրանքը, իսկ դու պարտավոր ես մեզ բարձր որակի ապրանք մատակարարել»: Այստեղ անելիք ունի պետությունը: Նոր բիզնեսին պետք է տալ արտոնություն, խթանել դրա զարգացումը: Բացի դա, պետությունը պետք է մշտապես լսի հասարակության զարկերակը և լուծումներ գտնի առաջացած խնդիրներին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»