Կշարունակեմ զբաղվել իմ հետաքննություններով. ռուս լրագրող Իվան Գոլունովն ազատ է արձակվել կալանքից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական «Медуза» լրատվական գործակալության թղթակից Իվան Գոլունովն ազատ է արձակվել կալանքից: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հայտնելով, որ վերահսկողության համար նախատեսված էլեկտրոնային թևնոցը նույնպես հանվել է:
Ազատության մեջ հայտնվելուն պես Գոլունովը հայտարարել է, որ երբեք թմրանյութեր չի օգտագործել և իր մոտ երբեք չի պահել որևէ տեսակի թմրանյութ:
«Լավագույն բարոյական փոխատուցումն ինձ համար կլինի այն, որ նման գործեր այլևս չհարուցվեն: Ես հետագայում էլ կշարունակեմ զբաղվել իմ հետաքննություններով: Հուսով եմ, որ ոչ ոք նման իրավիճակում չի հայտնվի: Ինձ լավ եմ զգում, պետք է ուշքի գամ: Հավանաբար պետք է շատ աշխատեմ, որպեսզի արդարացնեմ ձեր վստահությունը», - ասել է լրագրողն ազատ արձակվելուն պես:
Երբ նա դուրս է ՌԴ ՆԳՆ շենքից, նրան շրջապատել են բակում հավաքված գործընկերները, որոնց հարցերին էլ պատասխանել է լրագրողը:
Հիշեցնենք, որ նրան ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի համար: Նրա դեմ հարուցված քրեական գործն այսօր ավելի վաղ կարճվել է՝ ապացույցների բացակայության պատճառով:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



