Վրաստանն աջակցության պակաս չի ունենա. Պոմպեո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի ջանքերն ամրապնդում են իմ հավատը, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ ողջ կառավարության անունից հայտարարում եմ, որ դուք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին ԱՄՆ-ի աջակցության պակաս չեք ունենա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Ինտերպրեսնյուզ»-ը:
Պոմպեոն անդրադարձել է Ռազմավարական գործընկերության խարտիայի 10-ամյակին եւ նշել, որ հոբելյանական հռչակագրում, որն այսօր կհրապարակվի, կնշվեն երկկողմ հարաբերությունների հետագա ուղղությունները:
Բախտաձեն շնորհակալություն է հայտնել Պոմպեոյին Վրաստանին աջակցելու համար եւ նշել այն արդյունքները, որոնք գրանցվել են ԱՄՆ-Վրաստան 10 տարվա ռազմավարական գործընկերության ընթացքում:



