Մեքսիկայի հարավ-արևելքում լրագրող է սպանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկայի հարավ-արևելքում անհայտ անձինք սպանել են լրագրող Նորմա Սարաբիային: Սպանությունը տեղի է ունեցել Տաբասկո նահանգում՝ լրագրողի տան մոտ, գրում է Milenio թերթը:
Քննության նախնական վարկածի համաձայն՝ լրագրողի սպանությանը ներգրավված է 2 զինված անձ: Տաք հետքերով հանցագործներին ձերբակալել չի հաջողվել: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Հայտնի է, որ վերջին տարիներին Սարաբիան հոդվածներ է գրել Tabasco Hoy շրջանային թերթի համար:
Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը հայտնել է, որ 2000 թվականից ի վեր Մեքսիկայում սպանվել է ավելի քան 145 լրագրող:
Լրագրողների միջազգային ֆեդերացիայի տվյալների համաձայն՝ 2018 թվականին աշխարհում սպանվել է ԶԼՄ-ների 94 աշխատակից: Սպանությունների թվով առաջատարն Աֆղանստանն է:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



