Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խորհր­դա­վոր հրդե­հի առեղծ­վա­ծը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հունիսի 8-ին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքում հրկիզել են քաղաքապետի՝ ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբներից մեկի պետի բնակարանն ու մեքենան։ Լուրը թերևս այսքան ինտրիգային չլիներ ու համարվեր շարքային հանցագործություն, եթե հրդեհն անմիջապես չնախորդեր Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ու տուժողը չլիներ ընտրական գործընթացում անմիջականորեն ներգրավված անձ։

Հունիսի 8-ին հրդեհի մասին շատ խոսվեց, ընդ որում՝ հենց իշխանության ներկայացուցիչների կամ Աբովյանում իշխանության թեկնածու թիմի անդամների կողմից, ընդ որում՝ ակնհայտ քաղաքական տողատակով։ Համենայն դեպս, հիմնական սլաքներն ուղղվում էին առանցքային մրցակցի ուղղությամբ։ «Լռության օրը» նման ակնարկներն անգամ, ըստ էության, օրենքի խախտում են, որովհետև կարող են հանիրավի ազդել էլեկտորալ տրամադրությունների վրա, մանավանդ, որ հրապարակ նետվող վարկածը չէր հիմնավորվում որևէ փաստով, իսկ Աբովյանի գործող ու վերընտրված քաղաքապետը ոչ միայն հակադարձում էր մեղադրանքներին, այլ պարզ տեքստով ակնարկում էր, որ հրդեհն՝ անկախ մոտիվներից, ամենաքիչը ձեռնտու էր իր թիմին։

Աբովյանում էլեկտորալ տրամադրությունները չփոխվեցին։ Ինչպես քարոզարշավի ողջ ընթացքում էր ակնհայտ, այնպես էլ ընտրությունների օրը պարզ դարձավ, որ գործող քաղաքապետն առաջատարն է։ Այլ խոսքով՝ հրդեհն էլեկտորալ տրամադրությունների վրա ազդեցություն չունեցավ։ Թերևս մեր հասարակությունը շատ ավելի խոհեմ է ու կարողանում է հասկանալ հին «տեխնոլոգիաների» իրական նպատակները։ Ի դեպ, նույն տրամաբանությամբ միանգամայն անհասկանալի է, թե ինչու ոստիկանությունը հենց ընտրությունների օրը բերման ենթարկեց Վահագն Գևորգյանի նախընտրական շտաբի մոտ երեսուն անդամների՝ իբրև թե առկա ահազանգերի, կարծեմ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Զենք, կարծես, չհայտնաբերվեց, այդ փաստը չազդեց ո՛չ քաղաքապետի շտաբի գործունեության ու ո՛չ էլ աբովյանցիների ընտրական տրամադրությունների վրա, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ի՞նչ զենք էին փնտրում ոստիկանները ու ինչո՞ւ հատկապես այն թեկնածուի կողմնակիցների մոտ, որը հակադրվում էր իշխանության թեկնածուին։ Մինչդեռ՝ մեր հասարակությունն ու քաղաքական ուժերը պետք է հետամուտ լինեն այս հարցի պարզաբանմանը, որպեսզի նման դեպքերը մյուս ընտրությունների ժամանակ նախադեպ չդառնան։ Ի վերջո, նման կեղծ ահազանգերի միջոցով կարելի է կաթվածահար անել մի ամբողջ նախընտրական շտաբի գործունեություն, էլ չեմ ասում այն մասին, որ այդպես հնարավոր է «փչացնել» ցանկացած թեկնածուի, հատկապես՝ քվեարկության վճռորոշ ժամերի ընթացքում։

Սակայն վերադառնանք հրդեհին, որն, անկախ մոտիվներից, կարող էր մարդկային ճակատագրեր արժենալ։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը դրա բացահայտմամբ հետամուտ էր, երբ դեռ տեղի չէր ունեցել քվեարկությունը։ Այլ խոսքով՝ փորձ էր արվում «կեղտ» գտնել Աբովյանի քաղաքապետի վրա՝ քվեարկությունից մեկ օր առաջ նրան վարկաբեկելու միջոցով։

Չստացվեց։

Համենայն դեպս, կասկած չկա, որ եթե անգամ մի փոքր ապացույց կամ հիմնավորում լիներ, ապա Գևորգյանի կողմնակիցներից որևէ մեկի վրա աղմկոտ գործ կհարուցվեր ու դա կներկայացվեր որպես «հին ընտրական մշակույթի» դրսևորում։ Այն, որ իշխանությունները հրդեհի մասին «մոռացել» են, հուշում է, որ դրանում Աբովյանի քաղաքապետի ու նրա թիմի մասնակցության վարկածն, այսպես ասած, «ջրվում» է։ Սակայն չի «ջրվում» հրդեհը, այդ հանցագործության մեղավորներին ու պատասխանատուներին բացահայտելու, պատասխանատվության ենթարկելու պահանջը։ Ավելին՝ հիմա նման կտրական պահանջ են դնում Աբովյանի ընտրություններում հաղթած թեկնածուի կողմնակիցները։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սպասում ենք «Պաժառ» օպերացիայի բացահայտմանը Աբովյանում, քաղաքապետի ընտրության նախօրյակին, ընտրական «սեքընդ հենդ» տեխնոլոգիաների տրամաբանության շրջանակում, հանկարծ այրվում է մի մեքենա և մի տան դուռ... Եվ քանի որ այս ընտրական «պրիյոմը» մեր երկրի հերոսական ընտրական ավանդույթներում վաղուց արդեն «սեքընդ հենդ» կլասի էր, բնականաբար, «պաժառի» հերոստրատները չստացան իրենց ծրագրած քաղաքական և բարոյական էֆեկտը... Բայց մեր ոստիկանությունը, որը 1 տարի, մեկուկես ամիս ու մի քանի ժամ արդեն ժողովրդինն է, ուղղակի պարտավոր է գտնել «պաժառի» իդեոլոգիական հորը...»։

Խորհրդավոր հրդեհի բացահայտումն իրապես կապացուցի, որ մենք դուրս ենք եկել հին քաղաքական բարքերի ճահիճից, երբ ընտրական, քաղաքական գործընթացներին ուղեկցում էին աղմկոտ միջադեպեր, որոնք, որպես կանոն, մեկանգամյա օգտագործման համար էին նախատեսված ու մնում էին չբացահայտված։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Անկախության հռչակագիրը, պատմությունն ու կրոնը մեր պետության արմատներն են. Ավետիք ՉալաբյանԻրանը հայտնել է, որ հակամարտության սկզբից ի վեր ԱՄՆ-ը հարյուրավոր զինծառայողներ է կորցրել Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը Իրաքը մերժել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը երկրում պահելու առաջարկը Հինգ հետիոտնի վրաերթի ենթարկած վարորդը ավտոբուս վարելու լիցենզիա չի ունեցելՀեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի Բիշքեկում հանդիպել են Պուտինը և Սի Ծինփինը Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, ոգևորված կարգի ես բերում փողկապդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը. տեսանյութԿառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից