Կրեմլը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման հավանականությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ Մոսկվան դեռևս որևէ առաջարկ չի ստացել: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը հաստատել էր Ճապոնիայում կայանալիք G-20 գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահի հետ սպասվող հանդիպման մասին:
Ըստ Պեսկովի՝ կողմերը երկու երկրների նախագահների հանդիպման նպատակով նախապատրաստական աշխատանքներ այս պահին չեն իրականացնում:
«Այդ առումով մինչև օրս որևէ նորություն չկա, ամերիկացիները ոչինչ չեն նախաձեռնել», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ G-20 գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի վերջին Ճապոնիայի Օսակա քաղաքում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



