Հայաստանի Աուդիտորական պալատը ներկայացրել է 359 տարբեր առաջարկներ. Պալատի նախագահ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2018 թվականին Աուդիտորական պալատը գրանցել է ընդհանուր մի քանի միլիարդ դրամի անհամապատասխանություններ: Հունիսի 13-ին Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության Աուդիտորական պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱՊ նախագահ Լեւոն Յոլյանը:
Նա նշեց, որ այս ժամանակահատվածում գրանցվել են իրական թվերի եւ հանրապետությունում իրավիճակի աղավաղման բազմաթիվ փաստեր: «Աուդիտորական պալատը ընդհանուր առմամբ ներկայացրել է 359 տարբեր առաջարկներ»,- հայտնեց Յոլյանը:
Պաշտոնյայի կարծիքով՝ բոլոր առաջարկները կարող են նպաստել պետական կառույցների գործունեության արդյունավետության մեծացմանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



