Վանաձորում 15-ամյա պատանու ձեռքին պայթել է նռնակի պայթուցիչը. Նա վնասվածքներ է ստացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 14-ին, ժամը 00.10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա պատանի, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը նռնակի գլխիկի պայթելու հետեւանքով:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ պատանին հունիսի 13-ին, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տան իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ, պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետեւանքով վնասել է աջ դաստակի մատները:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



